ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստ
ՀՀ պաշտպանության նախարարությունում հունիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, միջազգային փորձագետներ:
Շուրջ երկու և կես տարի տևած աշխատանքի արդյունքում հանձնաժողովը ավարտել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները: Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներն ավարտվել են` դրանց ոչ գաղտնի արդյունքների հրապարակմամբ: Վերանայման արդյունքների վերաբերյալ հանրային իրազեկման փաստաթղթում անդրադարձ կա ՀՀ ռազմավարական անվտանգության միջավայրին, ազգային անվտանգության սպառնալիքների և ռիսկերի գնահատմանը, պաշտպանական առաջնահերթություններին, կադրային խնդիրներին, զինված ուժերի կարողությունների պլանավորման տարբեր սցենարներին, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքի ապագա տեսլականին:
Ներկայացնելով պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. ,Ռազմավարական վերանայման նպատակն էր ապահովել առկա սպառնալիքների բացահայտման, դրանց դիմագրավման համար անհրաժեշտ ռազմավարության մշակման, պահանջվող կարողությունների պլանավորման, ծրագրման և բյուջետավորման աշխատանքների տրամաբանական կապըե:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը իր ելույթում կարևորեց պաշտպանության ռազմավարական վերանայումը զինված ուժերի կարողությունների ընդլայնման ու կատարելագործման տեսանկյունից:
ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների վերաբերյալ իրենց տեսակետները արտահայտեցին նաև Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի խորհրդատու-փորձագետներ Ջոն Դրևինկևիչը և Անտոնիուս Բերնարդսը:
Միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստի ժամանակ տարբեր գերատեսչություններ ներկայացնող հանձնաժողովի անդամները և հայաստանյան ու միջազգային փորձագետները Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի համատեղ հրամանով պարգևատրվեցին շնորհակալագրերով, գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: