Լրահոս

30.06.2011 17:30


Ադրբեջանի ԱԳՆ. «Ադրբեջանը «Եվրատեսիլ–2012թ» մասնակիցների, այդ թվում հայերի համար մասնակցության համապատասխան պայմաններ կապահովի»

Ինչպես հաղորդում  է «AZE.az»–ը, Ադրբեջանը պատրաստ է համապատասխան պայմաններ ապահովել «Եվրատեսիլ–2012» երգի մրցույթի մասնակիցների, այդ թվում հայերի համար։

–«Եվրատեսիլի» պայմաններին համապատասխան՝ Ադրբեջանը պատրաստ է Բաքվում կայանալիք մրցույթում ապահովել բոլոր մասնակիցների  մասնակցությունը,–ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսանակ Էլհան Պոլուխովը։

Իր հերթին Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունն ընդգծել է, որ հայերը մրցույթին մասնակցելու  համար այլ  երկրների  մասնակիցների հետ  հավասար իրավունքներ  ունեն։

–Այստեղ ոչ  մի խնդիր չկա,–ասել են նախարարությունից։

Այս խորագրի վերջին նյութերը