ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ. «Ցանկացած զիջման դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը է՛լ ավելի է կոշտացել»
Կազանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին խոսելիս՝ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանն ասել է, որ քանի ԼՂՀ–ն բանակցությունների կողմ չէ, բոլոր տեսակի հանդիպումները և այցելությունները կրում են խորհրդակցական բնույթ։
Գ. Իսագուլյանը նաև ասել է, որ զիջումները ոչ մի դրական արդյունքի այդպես էլ չեն հանգեցրել:
–Կյանքը ցույց է տվել որ ցանկացած զիջման դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը է՛լ ավելի է կոշտացել,-ասել է նա,–ԼՂՀ-ի անկախության դե յուրե չճանաչելը Հայաստանի կողմից դիտվում է որպես զիջում Ադրբեջանին: ՀԽՍՀ գերագուն խորհրդի`1995.թ-ի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղից ընտրված պատգամավորների չլինելը նույնպես զիջում էր: Մենք զիջում արել ենք և մինչև 1995 թվականը և դրանից հետո: Այսօր նորից գնալ զիջումների ու մտածել, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, ճիշտ չէ, քանի որ վերջինս սպառազինության տենչը չի հագեցրել։
Նա համոզված է, որ միջազգային հանրությանը հիմա պետք է ցույց տալ, որ Հայաստանն այլևս զիջում անելու տեղ չունի:

7or.am