Վիկտոր Յուշչենկոն վարձով է տալիս Կիևի իր բնակարանը՝ օրը 1000 դոլարով
«Сегодня» թերթը գրում է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն օրը 1000 դոլարով վարձով է տալիս Կիևի իր բնակարանը։
«Regnum.ru»–ի հաղորդմամբ՝ բնակարանը, որը նախկին նախագահը նշել է իր եկամուտների հռչակագրում, 1998թ. ձևափոխվել է՝ երկու երեքսենյականոց բնակարանները միացվել են, իսկ նրա վերևում կտուրի փոխարեն ձեղնահարկ է կառուցվել։ Բնակարանի ամբողջ մակերեսը 350 մ2 է։ Պարբերականը գրում է, որ ստորին հարկում տեղակայված են նախասենյակը՝ զգեստապահարանով, խոհանոցը և ճաշասենյակը, հյուրասենյակը և այլ սենյակներ, աշխատասենյակը, ննջասենյակը, սանհանգույցը և վերևի հարկ տանող սանդուղքը։ Խոհանոցին հարող տարածքում ապակեպատ պատշգամբ է կառուցված։ Վերևի հարկում երկու մանկական սենյակ կա, երկու զուգարան, մարզասենյակ, դիտահարթակ։ Այստեղ առանձնին տեղ ունեն նաև գազի կաթսան և ջրատաքացուցիչը, այդ պատճառով տաքացումն ու ջրամատակարարումն ինքնուրույն կարգով են աշխատում։