Լրահոս

30.06.2011 13:27


Կաշառք՝ «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար

Հունիսի 29-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ  սոցիալական ծառայության Չարենցավանի տարածքային գործակալության  1-ին կարգի մասնագետ Ռուզաննա Պետրոսյանը մի քաղաքացուց  պահանջել է 25 000 դրամ կաշառք:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ռ. Պետրոսյանը «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար  քաղաքացուց պահանջել է  48.000 դրամ կաշառք, որից 25.000 դրամը ստացել է նույն օրը, իսկ մնացած 23.000 դրամը պետք է ստանար հետագայում:
Հունիսի 29-ին իր աշխատասենյակում 25.000 դրամ կաշառքը ստանալու պահին Ռուզաննա Պետրոսյանը ոստիկանության ծառայողների կողմից բռնվել և  բերման   է ենթարկվել:
Պարզվել է նաև, որը  «Փարոս» ծրագրի նպաստից չզրկելու համար  Ռ. Պետրոսյանը ս/թ հունվար և մարտ ամիսներին մեկ այլ քաղաքացուց  պահանջել և ստացել է 5.000-ական դրամ:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը