ՊՆ–ից տեղեկացնում են, որ Հարութիկ Կիրակոսյանը հանձնվել է հրամանատարության հսկողությանը
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունն արձագանքել է Չինարի գյուղի զորամասում լեյտենանտ Արտակ Նազարյանի ինքնասպանության գործով մամուլի հրապարակումներին ու տեղեկացրել, որ քրեական գործով անցնող Հարութիկ Կիրակոսյանը ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ, իսկ նրան ազատ արձակելու մասին մամուլի միջոցով լուրերի տարածումը պարզապես ապատեղեկատվություն է և արժանի է պարսավանքի։
«2011թ. հունիսի 8-ին ստացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության հետևություններով չի հաստատվել Հարութիկ Կիրակոսյանի գործողությունների և Արտակ Նազարյանի ինքնասպանության միջև ուղղակի պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչի հիման վրա 14.06.2011թ. որոշմամբ փոփոխվել է Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդ. 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 358 հոդ. 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Նկատի ունենալով, որ ՀՀ քր. օր-ի 358 հոդ. 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնցով նախատեսված մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու առվելագույն 6-ամսյա ժամկետը լրացել է, իսկ Հարութիկ Կիրակոսյանը հանդիսանում է պարտադիր ժամկետային զինծառայող` ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի կողմից 14.06.2011թ. որոշում է կայացվել Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին և վերջինիս նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել` զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը»,–տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

7or.am