Լրահոս

30.06.2011 15:42


ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար. «...դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջև անհանդուրժողականության հետևանք»

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար. «...դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջև անհանդուրժողականության հետևանք»

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը մեկնաբանել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի հայկական զինված ուժերի կրակից Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած այն տեղեկությունը, թե իբր հայկական զինված ուժերի կրակի հետևանքով Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, չի համապատասխանում իրականությանը: Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը: Իսկ ադրբեջանական կողմի համար հրադադարի խախտումներով իրավիճակը սրելու փորձերը դարձել են ամենօրյա գործունեություն։ Օրինակ, միայն հունիսի 29-ին Ադրբեջանը հրադադարը խախտել է 29 անգամ, այդ թվում` դիպուկահար զինատեսակից 5 անգամ: Եթե ադրբեջանական կողմում իսկապես զինծառայող է վիրավորվել, ապա դա կարող է լինել ինքնավնասման կամ զինծառայողների միջև անհանդուրժողականության հետևանք: Եթե ադրբեջանական կողմը այլ փաստարկ ունի, ապա կարող է դիմել միջազգային համապատասխան կառույցին` հետաքննություն իրականացնելու համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը