Լրահոս

30.06.2011 15:36


Համակարգն է գործարարներին ստիպել հայտնվել ԱԺ–ում

Համակարգն է գործարարներին ստիպել հայտնվել ԱԺ–ում

Այսօր հասարակության հետ հաշվի նստելու հարցն ավելի է գնահատվում,–«Դե ֆակտո» ակումբում ասել է քաղաքական տեխնալոգիաների փորձագետ Կարեն Քոչարյանը և հավելել, թե աշխարհում ընդհանրապես քաղաքական դաշտը «update» է լինում։

Հայաստանում այդ «ափդեյթի»–ի շրջանականերում է, որ հնարավոր է՝ խորհրդարանում գործարարներ այլևս չլինեն։

Այդուհանդերձ, այդ գործընթացը Կարեն Քոչարյանն իշխանության ինքնամաքրում չի համարում, քանի որ դա շատ գեղեցիկ բառ է։ Պարզապես նոր դեմքեր են գալու խորհրդարան, որովհետև հներով արդեն հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել։

«Բայց այդ գործարարներն ուզո՞ւմ են նորից հայտնվել խորհրադարանում» հարցին ի պատասխան՝ Կարեն Քոչարյանն ասել է.

Երևի ուզում են հայտնվել, որովհետև համակարգն է այդպիսին։ Համակարգն է ստիպել, որ նրանք հայտնվեն այնտեղ, եթե համակարգն այնպիսին լինի, որ իրենք հասկանան, որ կարող են չհայտնվել այնտեղ ու չհայտնվելով՝ չկորցնել իրենց բիզնեսը, նրանք միգուցե չուզենան էլ հայտնվել այնտեղ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը