Կարծիք

04.10.2021 19:17


Պատերազմին վերաբերող 26 կետ՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից

Պատերազմին վերաբերող 26 կետ՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից

1. Անխուսափելի՞ էր պատերազմը․ այո, որովհետև այս իշխանությունն արել է ամեն ինչ պատերազմ լինելու համար․ լարել էր Հայաստանի ներքաղաքական վիճակը, հանրությանը պառակտել էր, բավարար ուղեղ չուներ պատերազմ վարելու համար, հարաբերությունները վատացրել էր դաշնակիցների հետ։

2. Արդյոք Հայաստանի կառավարությունը գիտե՞ր պատերազմի հավանականության մասին ու ոչինչ չի արել․ կառավարության իրարամերժ հայտարարությունները ցույց են տալիս, որ այո։

3. Ինչո՞ւ մարդկային և նյութական ռեսուրսները կառավարությունը չմոբիլիզացրեց, ինչո՞ւ բանակը մի կողմ թողեց և հույսը դրեց ֆիդայինների վրա։

4. Նիկոլ Փաշինյանն արդյո՞ք հանցավոր քայլ չի արել՝ մարդկանց կոչ անելով ստեղծել ջոկատներ, կասկաներ գտնել ու գնալ կռվելու․ դրանով Ալիևին ցույց է տվել, որ ունենք զենքի պակաս։

5. Պատերազմը կանգնեցնելու հնարավորություն կար հոկտեմբերի 7-ին և 19-ին, վարչապետը չի գնացել այդ քայլին, որպեսզի իրեն չասեն դավաճան։ Քոչարյանը շեշտում է․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ և ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է։

6. Ջեբրայիլից մինչև Շուշի խրամատ չի փորվել ոչ մի հատ, հավանաբար՝ Ալիևի մուտքը մինչև Շուշի բաց պահելու համար։

7. 5 մլրդ դոլարի առաջարկը մինչև հիմա չի հերքվել։

8. ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱՎՈՐ ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ։ Շատ հավանական է, որ պատերազմը սկսել է տգիտության, ապիկարության պատճառով, ավարտվել է ըստ պայմանավորվածության։ Սրանք առերևույթ հանցագործություններ են։

9. Ի՞նչ կլինի 3․5 տարի հետո, երբ ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայվելու մանդատը վերջանա։

10. Հայաստանի իշխանությունները ձեռքերը քաշել են Արցախից․ չեն խոսում Արցախից, չեն այցելում Արցախ, ինչ լինում է՝ հղում են անում ռուսական կողմին։

11. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ԳՈՐԾՈՆ ԴԱԴԱՐԵԼ Է ԼԻՆԵԼ։ Հայաստանն անգամ բանակցային սեղանի շուրջ չէ, այլ՝ սեղանի վրա է, ու Հայաստանին են քննարկում։

12. Եթե քո սեփական երկրում խաղաղության դարաշրջան չես բացում, տարածաշրջանում չես կարող։

13. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԾՆԿՆԵՐԻ ՎՐԱ ԿԱՆԳՆԱԾ, իսկ դա նվաստացուցիչ է։ Չոքած մարդը իրեն հաղթողի հետ չի կարող բանակցել, նա միշտ ծաղրելու է։ Եթե Նիկոլը մի մարդու հետ է բանակցելու, որն իրեն անվանում է հարբեցող, ծաղրածու, այդ հանդիպման բովանդակությունը ի՞նչ պետք է լինի։

14. Հնարավո՞ր է հետ բերել Հադրութն ու Շուշին․ չէ՞ որ Քոչարյանը նախընտրական շրջանում ասում էր, որ հնարավոր է։ Երկրորդ նախագահը պատասխանում է՝ ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿՎԻ, ՈՉԻՆՉ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԼԻՆԻ ՀԵՏ ԲԵՐԵԼ, քանի որ ամեն օրը կորսված է։

15. Ինչո՞ւ Փաշինյանը չի պատասխանում Ալիևի՝ իրեն ամենօրյա ռեժիմով ծաղրանքին, նվաստացումներին։ Որովհետև կոմպլեքսավորված է, պարտվել է, բացի այդ՝ բաներ կարող են լինել, որոնց մասին մենք չգիտենք, օրինակ՝ 5 միլիարդը։

16. ՊԵՏՔ Է ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ԽՈՍԵՆ։ Այլապես, իրենց վրա են գցելու ամբողջ մեղքը։

17. Այս իշխանության գերնպատակը իշխանությունը պահելն է, եթե դրա համար անհրաժեշտ լինի համագործակցել Թուրքիայի կամ Պակիստանի հետ, սրանք պատրաստ են գնալ այդ քայլին։ Սա հենց իզմերի բացակայության անբարոյականությունն է։

18. Ինչո՞ւ մեկ տարի անց ունենք ռազմագերիներ ու անգամ չգիտենք, թե քանի ռազմագերի ունենք։ Ինչո՞ւ անուն-ազգանունով ու կենսագրությամբ չեն հրապարակում մեր նահատակված հերոսների անունները, գրքի մեջ չեն ներառում, չէ՞ որ նրանք կյանքը տվել են հանուն հայրենիքի։ Սա գիտակցված քայլ Է, ոչ թե ապիկարություն։

19. Դավադրության կասկածի մասին է այն փաստը, որ Արցախի նախագահական նստավայրը և մբողջ տարածքը՝ 300 մետր շառավղով, չի տեսել և ոչ մի արկ, այն դեպքում, երբ ամբողջ Ստեփանակերտը հարվածների տակ էր։ Ինչո՞ւ, ո՞ւմ էին խնայում։ Արայիկ Հարությունյանին չէին խնայի, շտաբում ո՞ւմ էին խնայում։

20. Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ լուրջ առաջարկներ է ունեցել՝ հենց առաջին օրերին, թե ինչպես բեկում մտցնել պատերազմում, գնալ հաղթանակի։ Արցախի իշխանությունը չի լսել, չի ընդունել։

21. Փաստաթղթում հնարավոր էր փոփոխություն անել ճանապարհների մասով, բայց դա չի արվել, ամեն ինչ տրվել է Ադրբեջանին։

22. Պասիվ վատ սպասելիքների մեջ գտնվող երկիր ենք և այն պատճառով է, որովհետև այդպիսին է կառավարությունը։ Իշխանությունը պամպերասային քաղաքականություն է վարում։

23. Ինչո՞ւ ՀԱՊԿ-ը արդյունավետ չեղավ․ որովհետև անդամ երկրների կեսից ավելին Ադրբեջանի հետ ավելի լավ հարաբերություն ունեն։ Միակ չեզոքը Ռուսաստանն է։ Ռուսաստանն էլ հիմա է ստիպված Ադրբեջանի աճող դերի հետ հաշվի նստել։

24. ՊԱՏԱՍԽԱՆ ՏՎՈՂ ԼԻՆԵԼՈ՞Ւ Է․ այո, դրա ժամանակը գալու է։

25. Ճգնաժամը երկրում չի կարող հաղթահարվել, քանի այս հարցերը հիմնավոր պատասխան չեն ստացել։

26. Հնարավոր միակ լուծումը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության ՀՐԱԺԱՐԱԿԱՆ։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը