Ադրբեջանը փորձել է հիմնավորել Բաքու հայազգի լրագրողի այցի արգելքը
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը փորձել է բացատրել Ադրբեջան «Բլումբերգ» ամսագրի հայազգի լրագրող Դիանա Մարկոսյանի այցն արգելելու պատճառը՝ ասելով, թե ցանկացած ԶԼՄ ներկայացուցիչ պետք է հարգի այն երկիրը, ուր այցելում է: Հասանովի խոսքերով՝ գործակալությունը նախապես դիմել է Ադրբեջանի արտգործնախարարություն՝ լրագրողին հավատարմագրելու խնդրանքով, ապա մերժում է ստացել այն պատճառով, որ երկրի անվտանգությունը ապահովելու նպատակով նման ազգանունով բոլոր մարդիկ պետք է ստուգվեն, բայց դա հնարավոր չէ անել կարճ ժամանակահատվածում: