Լրահոս

30.06.2011 14:58


Վրաստանի մահմեդականների վարչությունը մտադիր է երկրի իշխանությունների հետ բանակցել հողը սեփականացնելու վերաբերյալ

Վրաստանի մահմեդականների վարչության ներկայացուցիչները երեկ հանդիպել են երկրի վարչապետ Նիկա Գաուլարիի հետ: Մահմեդականների վարչությունը մտադիր է  սերտորեն համագործակցել Վրաստանի կառավարության հետ` հողը և կրոնական շինությունները սեփականացնելու նպատակով: Մահմեդականների վարչության շեյխ Վագիֆ Աքպերովը  հայտնել է, որ Վրաստանի կառավարությունը ճանաչել է իրենց օրինականությունը: Այդ մասին տեղեկացնում է «Грузия Online»–ը:

Այս խորագրի վերջին նյութերը