Լրահոս

30.06.2011 14:25


«Նաիրիտ»–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գործարանի գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը

«Նաիրիտ»–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել գործարանի գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը

«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից այսօր տեղեկացրել են, որ 2011 թվականի հունիսի 27-ին տեղի է ունեցել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ժողովը, որն ընդունել և հաստատաել է ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվությունը: Նույն օրը տեղի է ունեցել նաև «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողով, որը բավարարել է ընկերության գլխավոր տնօրեն Վահան Մելքոնայնի` գլխավոր տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմումը:

Ժողովի որոշմամբ, եռամսյա ժամկետով, ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, գլխավոր ինժեներ Հովիկ Հախինյանը:

Հիշեցնենք, սակայն, որ նույն հունիսի 27–ին, երբ «7օր»–ը Վահան Մելքոնյանի հրաժարականի մասին իր ունեցած տեղեկությունը ճշտելու համար դիմել էր «Նաիրիտ»–ին, գործարանի հասարակայնության և ԶԼՄ–ների հետ կապերի ծառայության պետ Անուշ Հարությունյանը, հերքել էր դա՝ ասելով, որ եթե նման բան լիներ, իրենք պաշտոնապես կհայտարարեին։

Այդպիսի բան չկա,– ասել էր նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը