Հունիսի 30-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը հանդիպել է Հրանտ Դինքի հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանում գտնվող մի խումբ թուրք լրագրողների հետ:
ՀՀ ԱԺ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ լրագրողների խնդրանքով պարոն Դավթյանը ներկայացրել է երկրի կրթական, մշակութային ու սպորտային ոլորտներում կատարվող բարեփոխումները, անդրադարձել առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, ինքնորոշման ճանապարհով ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման, տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությանը:
Թուրք լրագրողներն արձանագրել են, որ իրենք հաճելիորեն զարմացած են Երևանի գեղեցիկ ճարտարապետությամբ, մարդկանց բարեկրթությամբ ու բարեսրտությամբ: Նրանք խոստովանեցին, որ այցելության չորս օրերի ընթացքում իրենց պատկերացումները հիմնովին փոխվել են Հայաստանի ու նրա ժողովրդի մասին` համոզմունք հայտնելով, որ նման այցերը միմյանց ճանաչելու և կարծրատիպերը վերացնելու լավագույն միջոցն են:
Երևանում գտնվող թուրք լրագրողները զարմացած են