Սոցիոլոգ. «Հասարակության համար առաջնային խնդիրը սոցիալ–տնտեսական հարցերի լուծումն է»
«Սոցիոմետր» ՀԿ–ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, թե այս տարվա մայիս–հունիս ամիսներին 1650 հոգու միջև անցկացված հարցումները ցույց են տվել, որ Հայաստանում առկա ճգնաժամի պատճառով հարցվածների 16,1%–ը կորցրել է աշխատանքը, 14,5%–ի ընտանքի անդամները ստիպված արտագաղթել են, 10%–ը հրաժարվել է բուժումից, 2,7%–ը կորցրել է բիզնեսը, 0,6%–ը վաճառել է բիզնեսը, իսկ 25,4%–ը ստիպված պարտքեր է կուտակել։
Հարցվածների 70,6%–ը նշել է, թե իրենց վիճակը ավելի է վատացել, այնինչ 2008թ. այդ պատասխանը տվել էր հարցվածների ընդամենը 39%–ը։
Ըստ Ահարոն Ադիբեկյանի՝ հարցվածները առաջին հերթին կարևորում են սոցիալ–տնտեսական հարցերը, իսկ քաղաքական հարցերը՝ այդ թվում Ցեղասպանության ճանաչման և ղարաբաղյան հիմանխնդիրը, ամենավերջին տեղում են։
Սոցիալ–տնտեսական հարցերի կարևորության մասին նշել է հարցվածների 47,4%–ը, ընդ որում նրանցից 45,6%–ը համարում է, որ առաջին հերթին պետք է արմատախիլ անել կաշառակերությունը, 21,8%–ը՝ սանձահերել մենաշնորհները, իսկ 20,3%–ը՝ ավելի արդար բաշխել ազգային եկամուտը։
Պետաիրավական հարցերը երկրորդ տեղում են՝ 30%, որից 16,2%–ը կարծում է, թե պետք է գործող իշխանության աշխատանքի որակը բարձրացնել, 14,3%–ը՝ թե պետք է վաղաժամկետ փոխել իշխանությունը, 13,7%–ը՝ թե պետք է ժողովրդավարության արմատավորման քայլերի դիմել...
Երրորդ տեղում են սոցիալական հիմնահարցերը՝ 16%, որից 24,2%–ը կարծում է, որ պետք է մեծացնել սոցիալական օգնությունը անպահով խավերին, 2,1%–ը կարծում է, որ պետք է բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը, իսկ 2%–ը՝ որ անհրաժեշտ է պայքարելթանկացումների դեմ։

Չորորդ տեղում տեղական հարցերն են՝ 6,1%։
7or.am