Լրահոս

30.06.2011 13:21


Ռուսաստանում 5 ադրբեջանցիներ սպանել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցին

Ռուսական «VL.ru»–ն տեղեկացնում է, որ մեկ շաբաթ առաջ մոտավորապես 5 հոգուց բաղկացած ադրբեջանցի աշխատանքային միգրանտների խումբը Ռուսսկի կղզում դաժան ծեծի է ենթարկել մի քաղաքացու, որը, ինչպես պարզվեց հետագայում, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից էր: Ադրբեջանցիներն ալկոհոլային ըմպելիքներ խմելիս են եղել, երբ անցորդը նրանց նկատողություն է արել: Մի քանի վիրավորական խոսք վերջինիս հասցեին ասելուց հետո ազերիները հարձակվել են նրա վրա և դաժանորեն ծեծել, ինչի հետևանքով քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է տեղական հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը:

Իրավապահներին հայտնի է դարձել, որ հանցագործությունից անմիջապես հետո մարդասպան բանվորների խմբի բրիգադավար Քամալ Իսկանդերովն օգնել է մարդասպաններին փախչել դեպքի վայրից, ապա ինքն էլ է փախել է: Այնուամենայնիվ, իրավապահներին հաջողվել է հայտնաբերել մարդասպան խմբի անդամներից երկուսին, մյուսների որոնումը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը