ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ
ՀՀ կառավարության 2009 թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2010 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1523-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Ծրագրի 125-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2003 թվականիհունվարի 9-ի N 22-Նորոշմանմեջփոփոխություններևլրացումներկատարելումասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը և ընդունվել 2010 թվականի մարտի 25-ին (թիվ 287-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում են ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկում ներառված մագիստրատուրայում դասավանդվող առարկաները, ինչը պայմանավորված է ակադեմիայի երկաստիճան կրթական համակարգին անցում կատարելու հանգամանքով:
2. Ծրագրի 126-րդ կետի համաձայն ոստիկանության կողմից նախապատրաստված «ՀայաստանիՀանրապետությանկառավարության 2006 թվականինոյեմբերի 9-իթիվ 1791-ՆևՀայաստանիՀանրապետությանկառավարության 2003 թվականիօգօստոսի 28-իթիվ 1184-Նորոշումներումփոփոխություններևլրացումներկատարելումասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվել է 2010 թվականի հուլիսի 22-ին (թիվ 920-Ն որոշում): Որոշման ընդունումը պայմանավորված էր ՀՀ ոստիկանության ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտներն ակադեմիայի տնօրինությանը հանձնելու, թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ընդլայնելու, ակադեմիայի կառավարման մարմինների ցանկում գիտական խորհուրդ հիմնադրելու անհրաժեշտությամբ: 3. Ծրագրի 127-րդ կետի համաձայն ոստիկանության կողմից նախապատրաստվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Ոստիկանությանմասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքումփոփոխություններևլրացումներկատարելումասին» ՀՀօրենքինախագիծը: Այն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 22-ին: Օրենքի նպատակը ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկի հրապարակայնության երաշխավորումն է, դրանց գործադրման կարգը սահմանելու իրավունքը ՀՀ ոստիկանության պետին վերապահելը, ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգի ընդունման համար նորմատիվ-իրավական հիմքեր նախատեսելը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններով համազգեստ կրելու պարտականություն սահմանելը: Օրենքը նպատակ է հետապնդում ուժի և հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերի պահանջներին: 4. Ծրագրի 128-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Ոստիկանությունումարտաժամյա, հանգստյանևտոնօրերիծառայության, ինչպեսնաևհերթապահությանժամանակիհամարհավելավճարվճարելուկարգըևչափըսահմանելումասին» ՀՀկառավարությանորոշմաննախագիծը, որը սահմանաված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը և ընդունվել 2010 թվականի օգոստոսի 12-ին (թիվ 1011-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ և 30-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն ՀՀ կառավարության կողմից ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը: 5. ՀՀ ոստիկանության կողմից ծրագրի 129-րդ կետի համաձայն նախապատրաստվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Ոստիկանությանծառայողիցանկությամբտվյալտարվաչօգտագործվածարձակուրդիօրերըհաջորդտարվաամենամյաարձակուրդինգումարելուկարգըսահմանելումասին» ՀՀկառավարությանորոշմաննախագիծը, որն ընդունվել է 2010թ. նոյեմբերի 4-ին (թիվ 1400-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում է ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու ընթացակարգը: 6. Ծրագրի 130-րդ կետով նախատեսված միջոցառումը («Ոստիկանությանզորքերինյութատեխնիկականևռազմականմատակարարմանկարգըսահմանելումասին» ՀՀկառավարությանորոշմաննախագիծը) ուժը կորցած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 8-ի թիվ 841-Ն որոշմամբ: 7. Ծրագրի 131-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Կատարվածհանցագործություններիհետկապված' համարակալվածիրերի, փաստաթղթերիևարժեթղթերիկենտրոնացվածհաշվառմանկարգըհաստատելումասին» ՀՀկառավարությանորոշմաննախագիծը, որն ընդունվել է 2010թ. սեպտեմբերի 24-ին (թիվ 1327-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում են կատարված հանցագործությունների հետ կապված' համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառելու, հաշվառումից հանելու հիմքերը և կարգը: 8. Ծրագրի 132-րդ կետի համաձայն ոստիկանության կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հափշտակված, կորածևհայտնաբերվածզենքիևռազմամթերքիհաշվառմանկարգըսահմանելումասին» ՀՀկառավարությանորոշմաննախագիծը, որն ընդունվել է ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի (թիվ 1182-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում է հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի և ռազմամթերքի հաշվառման ընթացակարգը, ինչը կնպաստի հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 9. Ծրագրի 133-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Հետախուզվողտրանսպորտայինմիջոցներիհաշվառմանկարգըսահմանելումասին» ՀՀկառավարությանորոշմաննախագիծը, որը սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը և ընդունվել 2010 թվականի սեպտեմբերի 3-ին (թիվ 1192-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում է հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգը: 10. Ծրագրի 134-րդ կետի համաձայն 2010 թ. սեպտեմբերի 18-ին ոստիկանության կողմից ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Պետականմատնադրոշմայինգրանցմանմասին» ՀՀօրենքինախագիծը: Նախագծի նպատակը մատնադրոշմային տեղեկատվության օգտագործմամբ անձի ինքնության պարզումը կամ նույնականացումն է, մասնավորապես բնական աղետների, վթարների, ռազմական գործողությունների և փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվածների, մահացածների, անհայտ կորածների նույնականացումը: 11. ՀՀ ոստիկանության կողմից ծրագրի 135-րդ կետի համաձայն նախապատրաստվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Զենքիառևտրիլիցենզավորմանկարգը, հայտիևլիցենզիայիձևերըհաստատելումասին»ՀՀկառավարությանորոշմաննախագիծը: Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առևտրի լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելն է: 12. Ծրագրի 136-րդ կետի համաձայն ոստիկանության կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Ոստիկանությանծառայողներիդրամականբավարարմանմասին» ՀՀօրենքինախագիծը: Քաղաքացիական հատուկ ծառայության անցնելու հանգամանքով պայմանավորված' ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմ նախագիծը ԱԺ քննարկմանը ժամանակավորապես չուղարկելու խնդրանքով: 13. 53-րդ կետով սահմանված գերակա խնդիրը ՀՀկառավարությաննառընթերՀՀոստիկանությունումդեմքիպատկերիմիջոցովանձանցնույնականացմանհամակարգիկիրառումնէ: Կետն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 983-Ն որոշմամբ: 14. 54-րդ կետով նախատեսված գերակա խնդիրը ՀՀ ոստիկանությունում հանցագործություններիմասինհաղորդումներիարագարձագանքման «1-02» տեխնիկականհամակարգիներդնումն է: Նշված համակարգի ներդրման շրջանակներում 2010 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և նրան ենթակա ստորաբաժանումներում տեղադրվել են IP հեռախոսաապարատներ: 15. 55-րդ կետով նախատեսված գերակա խնդիրը հանցագործությունկատարածանձանցօպերատիվ-տեղեկատուքարտադարանիավտոմատացմանաշխատանքներիավարտումն է: Կետն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 983-Ն որոշմամբ: 16. 56-րդ կետով նախատեսված գերակա խնդիրը ոստիկանությանստորաբաժանումներիհամարժամանակակիցտեխնոլոգիաներինհամապատասխանողռադիոկապիհամակարգիներդնումն է, որն իրականացնելու նպատակով 2009 թվականին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների համար ձեռք են բերվել 100 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ ռադիոկապի միջոցներ: 17. 56-րդ կետով նախատեսված գերակա խնդիրը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացումը և արդյունավետության բարձրացումն է: Նշված խնդրի իրականացման համար ՀՀ ոստիկանության ակադեմիայում հիմնվել է համակարգչային ուսումնական կենտրոն /կաբինետ/' կահավորված 25 համակարգիչներով, որոնք ապահովված են «Թրաֆիքինգի դեմ պայքարը» համակարգչային ուսուցողական ծրագրով: ՀՀ ոստիկանության ակադեմիայում ավտոմոբիլային պատրաստականության գործնական պարապմունքների /ավտոմոբիլի վարման/ համար ՀՀ ոստիկանության կողմից հատկացվել է 1 մարդատար ավտոմեքենա:
ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարության գործունեության միջոցառումների իրականացման և գերակա խնդիրների լուծման ընթացքի վերաբերյալ
ՀՀ կառավարության 2009 թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2010 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» թիվ 1523-Ն որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները.
1. Ծրագրի 125-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը և ընդունվել 2010 թվականի մարտի 25-ին (թիվ 287-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում են ՀՀ ոստիկանության ուսումնական հաստատության մասնագիտական առարկաների ցանկում ներառված մագիստրատուրայում դասավանդվող առարկաները, ինչը պայմանավորված է ակադեմիայի երկաստիճան կրթական համակարգին անցում կատարելու հանգամանքով:
2. Ծրագրի 126-րդ կետի համաձայն ոստիկանության կողմից նախապատրաստված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1791-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգօստոսի 28-ի թիվ 1184-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ընդունվել է 2010 թվականի հուլիսի 22-ին (թիվ 920-Ն որոշում): Որոշման ընդունումը պայմանավորված էր ՀՀ ոստիկանության ակադեմիային ամրացված գույքի օգտագործման ընթացքում ստացված եկամուտներն ակադեմիայի տնօրինությանը հանձնելու, թույլատրված ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ընդլայնելու, ակադեմիայի կառավարման մարմինների ցանկում գիտական խորհուրդ հիմնադրելու անհրաժեշտությամբ: 3. Ծրագրի 127-րդ կետի համաձայն ոստիկանության կողմից նախապատրաստվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2010 թվականի դեկտեմբերի 22-ին: Օրենքի նպատակը ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկի հրապարակայնության երաշխավորումն է, դրանց գործադրման կարգը սահմանելու իրավունքը ՀՀ ոստիկանության պետին վերապահելը, ոստիկանության ծառայողներին զենք հատկացնելու կարգի ընդունման համար նորմատիվ-իրավական հիմքեր նախատեսելը, ինչպես նաև հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններով համազգեստ կրելու պարտականություն սահմանելը: Օրենքը նպատակ է հետապնդում ուժի և հատուկ միջոցների գործադրման սահմանափակումները համապատասխանեցնել միջազգային իրավական ակտերի պահանջներին: 4. Ծրագրի 128-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը սահմանաված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը և ընդունվել 2010 թվականի օգոստոսի 12-ին (թիվ 1011-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ և 30-րդ հոդվածի 3-րդ մասերի համաձայն ՀՀ կառավարության կողմից ոստիկանությունում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության, ինչպես նաև հերթապահության ժամանակի համար հավելավճար վճարելու կարգը և չափը: 5. ՀՀ ոստիկանության կողմից ծրագրի 129-րդ կետի համաձայն նախապատրաստվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է 2010թ. նոյեմբերի 4-ին (թիվ 1400-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում է ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու ընթացակարգը: 6. Ծրագրի 130-րդ կետով նախատեսված միջոցառումը («Ոստիկանության զորքերի նյութատեխնիկական և ռազմական մատակարարման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը) ուժը կորցած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 8-ի թիվ 841-Ն որոշմամբ: 7. Ծրագրի 131-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանությունում նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Կատարված հանցագործությունների հետ կապված' համարակալված իրերի, փաստաթղթերի և արժեթղթերի կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է 2010թ. սեպտեմբերի 24-ին (թիվ 1327-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում են կատարված հանցագործությունների հետ կապված' համարակալված իրերը, փաստաթղթերը և արժեթղթերը հաշվառելու, հաշվառումից հանելու հիմքերը և կարգը: 8. Ծրագրի 132-րդ կետի համաձայն ոստիկանության կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի և ռազմամթերքի հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որն ընդունվել է ՀՀ կառավարության 2010թ. սեպտեմբերի 9-ի (թիվ 1182-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում է հափշտակված, կորած և հայտնաբերված զենքի և ռազմամթերքի հաշվառման ընթացակարգը, ինչը կնպաստի հանցագործությունների բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: 9. Ծրագրի 133-րդ կետի համաձայն ՀՀ ոստիկանության կողմից նախապատրաստվել է «Հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը սահմանված ժամկետում ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը և ընդունվել 2010 թվականի սեպտեմբերի 3-ին (թիվ 1192-Ն որոշում): Որոշմամբ սահմանվում է հետախուզվող տրանսպորտային միջոցների հաշվառման ընթացակարգը: 10. Ծրագրի 134-րդ կետի համաձայն 2010 թ. սեպտեմբերի 18-ին ոստիկանության կողմից ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Պետական մատնադրոշմային գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի նպատակը մատնադրոշմային տեղեկատվության օգտագործմամբ անձի ինքնության պարզումը կամ նույնականացումն է, մասնավորապես բնական աղետների, վթարների, ռազմական գործողությունների և փրկարարական աշխատանքների ժամանակ զոհվածների, մահացածների, անհայտ կորածների նույնականացումը: 11. ՀՀ ոստիկանության կողմից ծրագրի 135-րդ կետի համաձայն նախապատրաստվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Զենքի առևտրի լիցենզավորման կարգը, հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և ծառայողական զենքի ու դրանց փամփուշտների առևտրի լիցենզիա տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելն է: 12. Ծրագրի 136-րդ կետի համաձայն ոստիկանության կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Ոստիկանության ծառայողների դրամական բավարարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Քաղաքացիական հատուկ ծառայության անցնելու հանգամանքով պայմանավորված' ՀՀ ոստիկանությունը դիմել է ՀՀ կառավարության աշխատակազմ նախագիծը ԱԺ քննարկմանը ժամանակավորապես չուղարկելու խնդրանքով: 13. 53-րդ կետով սահմանված գերակա խնդիրը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունում դեմքի պատկերի միջոցով անձանց նույնականացման համակարգի կիրառումն է: Կետն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 983-Ն որոշմամբ: 14. 54-րդ կետով նախատեսված գերակա խնդիրը ՀՀ ոստիկանությունում հանցագործությունների մասին հաղորդումների արագ արձագանքման «1-02» տեխնիկական համակարգի ներդնումն է: Նշված համակարգի ներդրման շրջանակներում 2010 թվականին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և նրան ենթակա ստորաբաժանումներում տեղադրվել են IP հեռախոսաապարատներ: 15. 55-րդ կետով նախատեսված գերակա խնդիրը հանցագործություն կատարած անձանց օպերատիվ-տեղեկատու քարտադարանի ավտոմատացման աշխատանքների ավարտումն է: Կետն ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010 թվականի օգոստոսի 12-ի թիվ 983-Ն որոշմամբ: 16. 56-րդ կետով նախատեսված գերակա խնդիրը ոստիկանության ստորաբաժանումների համար ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխանող ռադիոկապի համակարգի ներդնումն է, որն իրականացնելու նպատակով 2009 թվականին ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների համար ձեռք են բերվել 100 մլն. դրամ ընդհանուր արժողությամբ ռադիոկապի միջոցներ: 17. 56-րդ կետով նախատեսված գերակա խնդիրը ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսումնական գործընթացի արդիականացումը և արդյունավետության բարձրացումն է: Նշված խնդրի իրականացման համար ՀՀ ոստիկանության ակադեմիայում հիմնվել է համակարգչային ուսումնական կենտրոն /կաբինետ/' կահավորված 25 համակարգիչներով, որոնք ապահովված են «Թրաֆիքինգի դեմ պայքարը» համակարգչային ուսուցողական ծրագրով: ՀՀ ոստիկանության ակադեմիայում ավտոմոբիլային պատրաստականության գործնական պարապմունքների /ավտոմոբիլի վարման/ համար ՀՀ ոստիկանության կողմից հատկացվել է 1 մարդատար ավտոմեքենա: