Հունիսի 29-ին՝ժամը14.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում, ձորն է ընկել ավտոմեքենա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը:
Դեռևս չպարզված հանգամանքներում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 16-րդ կմ-ում Վանաձոր քաղաքի ՛՛Պրիզ՛՛ տաքսի ծառայությանը պատկանող ՛՛Սամանդ՛՛ մակնիշի 12 ՍՏ 412 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը:
Փրկարարները այրված ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի` Վանաձոր քաղաքի բնակիչ,1964թ.-ին ծնված Սեյրան Հախոյանի այրված դին և հանձնել իրավապահ մարմիններին:
Ձորն է ընկել` «Սատանայի կամրջից»
Հունիսի 29-ին՝ժամը 14.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին` «Սատանայի կամուրջ» կոչվող հատվածում, ձորն է ընկել ավտոմեքենա և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: