Լրահոս

30.06.2011 13:19


Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել հակաճգնաժամային նախագիծը

Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել հակաճգնաժամային նախագիծը

Հունաստանի խորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել տնտեսության մեջ հակաճգնաժամային միջոցների փաթեթին, որը կօգնի երկիրը փրկել դեֆոլտից։ Այս մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 155, դեմ՝ 138 պատգամավոր։

Հակաճգնաժամային միջոցների փաթեթը ներառում է 28 մլրդ եվրոյի խնայում հաջորդ հինգ տարիների ընթացքում։ 14,09 մլրդ եվրոյով աճելու են հարկերը, իսկ բյուջեի ծախսերը կրճատվելու են 14,32 մլրդ եվրոյով։

Համաշխարհային ճգնաժամից մեծապես տուժած Հունաստանի տնտեսության առողջացման համար ընդունված նախագիծը կնպաստի դադարեցնել ԵՄ–ից և ԱՄՀ–ից ստացվող ֆինանսական օգնությունը։ Դեռևս 2010–ին Եվրոպան համաձայնել էր Հունաստանին տրամադրել 110 մլրդ եվրո, սակայն վարկի վերջին չափաբաժինը արգելափակվել է մինչև հակաճգնաժամային միջոցների ընդունումը։

Այս խորագրի վերջին նյութերը