Հարցազրույց Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանի հետ
–Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հայ կինոյի մասին:
–Լավ կարծիք ունեմ. նկարվում են ֆիլմեր, կարևորը՝ ակտիվություն կա բոլոր ոլորտներում. և՛ Հայֆիլմում, և՛ մեզ մոտ, և՛ ուսանողների շրջանում բավականին ֆիլմեր են նկարում: Բայց պետք է ասեմ, որ երիտասարդների ակտիվությունը քիչ է, այսինքն՝ ուսանողական մասսան ես նկատի ունեմ:
–Գուցե դա պայմանավորված է ոչ բավարար տեղեկացվածությա՞մբ:
–Ո՛չ, ես բոլոր բուհերն էլ այցելել եմ, ինքս ելույթ եմ ունեցել, տեղեկացրել մեր կազմակերպության մասին, բայց արձագանքը թույլ էր։ Միայն վերջին օրը երկու հոգի եկան թատերական ինստիտուտից, երբ ես կրկնակի գնացի իրենց ռեկտորի մոտ, մի աղջիկ էլ մանկավարժական համալսարանից եկավ, հետո էլ իր ընկերուհուն կանչեց, բայց դա փառատոնի վերջին օրերին:
–Իսկ ի՞նչ եք կարծում՝ եթե համեմատենք խորհրդային շրջանի հետ, հայ կինոն այսօր ունի՞ իր առանձնահատկությունները:
–Բոլոր երկրների կինոներն էլ ունեն իրենց առանձնահատկությունները: Հիմա եթե համեմատում ենք սովետական ժամանակաշրջանի հայ կինոյի հետ, իհարկե, այսօրվա ֆիլմերը զիջում են թե՛ կատարողականով, թե՛ իմաստով:
–Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք միայն ֆինանսների հարցն է:
–Ո՛չ, իմ կարծիքով հիմա ավելի շատ է հաջողվում ֆինանսներ հայթայթել ֆիլմերի համար, քան սովետական ժամանակաշրջանում: Այն ժամանակ ֆիլմի բյուջեն ավելի համեստ էր, բայց ֆիլմն ավելի հաջողված էր, քան հիմա: Օրինակ՝ ես չեմ կարող այսօրվա և ոչ մի ֆիլմ համեմատել «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Եռանկյունի» և այլ ֆիլմերի, հատկապես Հենրիկ Մալյանի ֆիլմերի հետ:
–Այսինքն, կարծում եք՝ ֆինանսների հարցն էական դեր չի՞ խաղում այս պարագայում:
–Ո՛չ, կապ չունի:
Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է այսօրվա մեր հասարակությունը և հատկապես երիտասարդությունը։
–Բավական առաջադեմ, շփվող, լավ գաղափարներով լի երիտասարդություն է, իրենք իրենց վրա աշխատում են, ինչը շատ կարևոր է: Բնականաբար, խոսքս ոչ բոլորի մասին է, բայց մեծ մասը հասկանում է, որ կրթությունը շատ կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում են ինչ-որ բանի հասնել, պետք է գիտելիքներ ունենան տարբեր ոլորտներից, իմանան լեզուներ, ինչպես նաև, այսպես ասած, «open-mind» լինեն:
Արտաշես Հովհաննիսյան.
Հարցազրույց Հայաստանի ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի (CANC) նախագահ Արտաշես Հովհաննիսյանի հետ
–Ի՞նչ կարծիք ունեք այսօրվա հայ կինոյի մասին:
–Լավ կարծիք ունեմ. նկարվում են ֆիլմեր, կարևորը՝ ակտիվություն կա բոլոր ոլորտներում. և՛ Հայֆիլմում, և՛ մեզ մոտ, և՛ ուսանողների շրջանում բավականին ֆիլմեր են նկարում: Բայց պետք է ասեմ, որ երիտասարդների ակտիվությունը քիչ է, այսինքն՝ ուսանողական մասսան ես նկատի ունեմ: –Գուցե դա պայմանավորված է ոչ բավարար տեղեկացվածությա՞մբ:
–Ո՛չ, ես բոլոր բուհերն էլ այցելել եմ, ինքս ելույթ եմ ունեցել, տեղեկացրել մեր կազմակերպության մասին, բայց արձագանքը թույլ էր։ Միայն վերջին օրը երկու հոգի եկան թատերական ինստիտուտից, երբ ես կրկնակի գնացի իրենց ռեկտորի մոտ, մի աղջիկ էլ մանկավարժական համալսարանից եկավ, հետո էլ իր ընկերուհուն կանչեց, բայց դա փառատոնի վերջին օրերին:
–Իսկ ի՞նչ եք կարծում՝ եթե համեմատենք խորհրդային շրջանի հետ, հայ կինոն այսօր ունի՞ իր առանձնահատկությունները:
–Բոլոր երկրների կինոներն էլ ունեն իրենց առանձնահատկությունները: Հիմա եթե համեմատում ենք սովետական ժամանակաշրջանի հայ կինոյի հետ, իհարկե, այսօրվա ֆիլմերը զիջում են թե՛ կատարողականով, թե՛ իմաստով:
–Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք միայն ֆինանսների հարցն է: –Ո՛չ, իմ կարծիքով հիմա ավելի շատ է հաջողվում ֆինանսներ հայթայթել ֆիլմերի համար, քան սովետական ժամանակաշրջանում: Այն ժամանակ ֆիլմի բյուջեն ավելի համեստ էր, բայց ֆիլմն ավելի հաջողված էր, քան հիմա: Օրինակ՝ ես չեմ կարող այսօրվա և ոչ մի ֆիլմ համեմատել «Մենք ենք, մեր սարերը», «Հայրիկ», «Եռանկյունի» և այլ ֆիլմերի, հատկապես Հենրիկ Մալյանի ֆիլմերի հետ:
–Այսինքն, կարծում եք՝ ֆինանսների հարցն էական դեր չի՞ խաղում այս պարագայում:
–Ո՛չ, կապ չունի:
Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է այսօրվա մեր հասարակությունը և հատկապես երիտասարդությունը։
–Բավական առաջադեմ, շփվող, լավ գաղափարներով լի երիտասարդություն է, իրենք իրենց վրա աշխատում են, ինչը շատ կարևոր է: Բնականաբար, խոսքս ոչ բոլորի մասին է, բայց մեծ մասը հասկանում է, որ կրթությունը շատ կարևոր նշանակություն ունի, և եթե ցանկանում են ինչ-որ բանի հասնել, պետք է գիտելիքներ ունենան տարբեր ոլորտներից, իմանան լեզուներ, ինչպես նաև, այսպես ասած, «open-mind» լինեն:
Զրույցը վարեց Սարգիս Շիրխանյանը