Հարցազրույց «Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանի հետ
–Իշխանությաններկայացուցիչներըբազմիցսհայտարարելեն, որգնումենհերթականընտրությունների։ԸստՁեզ՝ի՞նչէպետքանել, որպեսզիայդընտրություններըլինենիրոքազատևարդար, իշխանություններնէլփոխվեն։–Հերթական ընտրությունները նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ, այնպես որ իշխանությունների հայտարարել-չհայտարարելով չի: Իշխանություններն այլ բան են ասում՝ չեն համաձայնում արտահերթ ընտրությունների: Եվ սա բնական է: Տարօրինակ կլիներ, եթե ընտրակեղծարարությամբ, մարդկանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարելով, առնվազն տասին կյանքից զրկելու գնով իշխանությունը զավթած ավազակախումբը հանկարծ ինքնակամ, առանց պարտադրանքի որոշեր հրաժարական տալ: Սթափության, երկրի անվտանգությունը չխաթարելու, ժողովրդի կամ ահեղ դատաստանի առջև կանգնելու վտանգի մասին նմանատիպ բոլոր կոչերը դատարկ, սրանց համար գրոշի արժեք չունեցող բաներ են: Միայն ժողովրդի, հասարակության պարտադրանքի ներքո է հնարավոր հասնել ռեժիմի հրաժարականին:
Ինչ վերաբերում է հերթական խորհրդարանական ընտրություններին, որոնք դեպքերի այսօրվա տրամաբանությամբ զարգանալու դեպքում անցնելու են Սերժ Սարգսյանի ռեժիմի վերահսկողության ներքո, ապա դրանց արդարության մասին կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, եթե ռեժիմին պարտադրվեն հետևյալ բաները.
ա) ընտրական օրենսգրքում կատարվեն փոփոխություններ՝ ըստ որոնց ընտրություններն անցկացվեն միայն համամասնական սկզբունքով, պարտադրվի ընտրությանը մասնակցածների պիտակումը՝ մատների ներկումը, և ընտրությունից հետո ընտրության մասնակիցների ցուցակների հրապարակումը:
բ) ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացուցիչները չունենան մեծամասնություն:
գ) ընտրության օրվանից առնվազն 6 ամիս առաջ առնվազն 1 տարի ժամկետով, ընդդիմադիր ուժերի ներկայացմամբ, նշանակվեն զուտ ընտրությունների օրինականության ապահովմամբ զբաղվող մեկական փոխոստիկանապետ, գլխավոր դատախազի և ԱԱԾ պետի տեղակալներ:
–Կամա թե ակամա, Կոնգրեսի ձեռնարկած վերջին քայլերը նպաստեցին ապօրինի ռեժիմի ամրացմանը: Նախ՝ ընդդիմադիր դաշտի պառակտումն ու թուլացումը, դրան հետևած հիասթափության ալիքը և հանրահավաքային պայքարող զանգվածի նոսրացումն ինքնաբերաբար ուժեղացնում են իշխանությանը: Դրա հետ միասին հանկարծ իշխանությունը յուրացրած ռեժիմը ճանաչվեց որպես իրավահավասար կողմ, որն իրավունք ունի նստելու բանակցությունների սեղանի շուրջ սեփական օրակարգով: Սերժի՝ որպես երկրի ղեկավարի, ակնհայտորեն տապալված գործունեության որոշ դրվագների անհարկի գովերգումն էլ բերեմ որպես վերջին օրինակ:
–Արդեն ասել եմ, որ Հայաստանում հեղափոխություն անելու, այսինքն՝ հանցավոր ռեժիմից արագ ազատվելու և կտրուկ դրական փոփոխություններ իրականացնելու շանսը կորսված եմ համարում:
Ըստ ամենայնի՝ ՀԱԿ-ը չի կարողանա վերափոխվել: Հազիվ թե գտնի ներքին ներուժ համաժողովրդական պայքարը վերածնելու և գլխավորելու համար:
Նույն բանն անելու ունակ այլ ուժի երևան գալը, որքան էլ անհրաժեշտ է, առայժմ չի ստացվում, և հազիվ թե արագ ստացվի:
Միակ հույսս քաղաքացիական հասարակության զարգացման անընդհատ գործընթացի վրա է, որը, փառք Աստծո, կա մեր երկրում: Երևի հենց քաղաքացիական նախաձեռնությունից ծնված ու հզոր թափ հավաքած մի նոր շարժում էլ կլուծի մեր երկիրը զարգացման ուղի դուրս բերելու կենսական խնդիրը: Համենայնդեպս, կցանկանայի, որ այդպես լիներ: Ի՞նչ է հարկավոր դրա համար՝ յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ:
Կարապետ Ռուբինյան.
Հարցազրույց «Առցանց ազատականների ալյանս» կամ 3Ա նախաձեռնության ղեկավար Կարապետ Ռուբինյանի հետ
–Իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ գնում են հերթական ընտրությունների։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք անել, որպեսզի այդ ընտրությունները լինեն իրոք ազատ և արդար, իշխանություններն էլ փոխվեն։ –Հերթական ընտրությունները նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ, այնպես որ իշխանությունների հայտարարել-չհայտարարելով չի: Իշխանություններն այլ բան են ասում՝ չեն համաձայնում արտահերթ ընտրությունների: Եվ սա բնական է: Տարօրինակ կլիներ, եթե ընտրակեղծարարությամբ, մարդկանց իրավունքներն ու ազատությունները ոտնահարելով, առնվազն տասին կյանքից զրկելու գնով իշխանությունը զավթած ավազակախումբը հանկարծ ինքնակամ, առանց պարտադրանքի որոշեր հրաժարական տալ: Սթափության, երկրի անվտանգությունը չխաթարելու, ժողովրդի կամ ահեղ դատաստանի առջև կանգնելու վտանգի մասին նմանատիպ բոլոր կոչերը դատարկ, սրանց համար գրոշի արժեք չունեցող բաներ են: Միայն ժողովրդի, հասարակության պարտադրանքի ներքո է հնարավոր հասնել ռեժիմի հրաժարականին: Ինչ վերաբերում է հերթական խորհրդարանական ընտրություններին, որոնք դեպքերի այսօրվա տրամաբանությամբ զարգանալու դեպքում անցնելու են Սերժ Սարգսյանի ռեժիմի վերահսկողության ներքո, ապա դրանց արդարության մասին կարելի կլինի խոսել միայն այն դեպքում, եթե ռեժիմին պարտադրվեն հետևյալ բաները. ա) ընտրական օրենսգրքում կատարվեն փոփոխություններ՝ ըստ որոնց ընտրություններն անցկացվեն միայն համամասնական սկզբունքով, պարտադրվի ընտրությանը մասնակցածների պիտակումը՝ մատների ներկումը, և ընտրությունից հետո ընտրության մասնակիցների ցուցակների հրապարակումը: բ) ընտրական հանձնաժողովներում իշխանության ներկայացուցիչները չունենան մեծամասնություն: գ) ընտրության օրվանից առնվազն 6 ամիս առաջ առնվազն 1 տարի ժամկետով, ընդդիմադիր ուժերի ներկայացմամբ, նշանակվեն զուտ ընտրությունների օրինականության ապահովմամբ զբաղվող մեկական փոխոստիկանապետ, գլխավոր դատախազի և ԱԱԾ պետի տեղակալներ:
–Չե՞ք կարծում, որ Հայ ազգային կոնգրեսը նպաստում է այս իշխանությունների վերարտադրմանը։
–Կամա թե ակամա, Կոնգրեսի ձեռնարկած վերջին քայլերը նպաստեցին ապօրինի ռեժիմի ամրացմանը: Նախ՝ ընդդիմադիր դաշտի պառակտումն ու թուլացումը, դրան հետևած հիասթափության ալիքը և հանրահավաքային պայքարող զանգվածի նոսրացումն ինքնաբերաբար ուժեղացնում են իշխանությանը: Դրա հետ միասին հանկարծ իշխանությունը յուրացրած ռեժիմը ճանաչվեց որպես իրավահավասար կողմ, որն իրավունք ունի նստելու բանակցությունների սեղանի շուրջ սեփական օրակարգով: Սերժի՝ որպես երկրի ղեկավարի, ակնհայտորեն տապալված գործունեության որոշ դրվագների անհարկի գովերգումն էլ բերեմ որպես վերջին օրինակ:
–Առաջիկայում ներքաղաքական ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում, կամ ինչպիսի՞ զարգացումներ կուզենայիք, որ լինեին, և ի՞նչ է հարկավոր դրան հասնելու համար։
–Արդեն ասել եմ, որ Հայաստանում հեղափոխություն անելու, այսինքն՝ հանցավոր ռեժիմից արագ ազատվելու և կտրուկ դրական փոփոխություններ իրականացնելու շանսը կորսված եմ համարում: Ըստ ամենայնի՝ ՀԱԿ-ը չի կարողանա վերափոխվել: Հազիվ թե գտնի ներքին ներուժ համաժողովրդական պայքարը վերածնելու և գլխավորելու համար: Նույն բանն անելու ունակ այլ ուժի երևան գալը, որքան էլ անհրաժեշտ է, առայժմ չի ստացվում, և հազիվ թե արագ ստացվի: Միակ հույսս քաղաքացիական հասարակության զարգացման անընդհատ գործընթացի վրա է, որը, փառք Աստծո, կա մեր երկրում: Երևի հենց քաղաքացիական նախաձեռնությունից ծնված ու հզոր թափ հավաքած մի նոր շարժում էլ կլուծի մեր երկիրը զարգացման ուղի դուրս բերելու կենսական խնդիրը: Համենայնդեպս, կցանկանայի, որ այդպես լիներ: Ի՞նչ է հարկավոր դրա համար՝ յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ:
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը