Սիրիացի զինվորականները կրակ են բացել Թուրքիայի սահմանի վրա գտնվող փախստականների վրա
Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի ղեկավար Ռայիմ Աբդել Ռահմանը հայտարարել է, որ Սիրիայի զինվորականները, ովքեր փորձում են ճնշել հակակառավարական ցույցերը, երկրի հյուսիս–աևելքում կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա, որի հետևանքով զոհվել է 7 մարդ։
«Բնակիչները սպանվել են զինվորականների կրակոցներից։ Մարդիկ զանգվածաբար փախչում էին գյուղերից, քանի որ վախենում էին ձերբակալվելուց»,–ասել է իրավապաշտպանը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»–ն, ավելի վաղ Թուրքիայի հետ սահմանակից Ալ Ռամի բնակավայր էին մտել տասնյակ տանկեր և սիրիական բանակի զրահամեքենաներ։ Այնուհետև սիրիական զորքերը վերահսկողության տակ են առել ևս մի քանի մերձավոր բնակավայրեր։