Լրահոս

30.06.2011 11:18


Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում աղվեսին զրկել են «որդեգրած» աքլորից

Նովոսիբիրսկի կենդանաբանական այգում աղվեսին զրկել են «որդեգրած» աքլորից

Նովոսիբիրսկի կենդանաբանական այգու աշխատակիցները որոշել են իրարից առանձնացնել էգ աղվեսին և նրա «որդեգրած» երիտասարդ աքլորին։ Նրանք այդ քայլին են դիմել այն բանից հետո, երբ նկատել են, որ աքլորն ու արու աղվեսը չեն կարողանում միմյանց համակերպվել։ Արու աղվեսին վերջերս են բնակեցրել էգի մոտ։

Վերջինն ու աքլորը հարևաններ են դարձել մի քանի ամիս առաջ։ Նրանց համատեղ կյանքը պատահական է սկսվել։ Էգ աղվեսի վանդակ, որպես նրա կերակուր, երկու ճուտ են գցել։ Նրանցից մեկին աղվեսը կերել է, սակայն երկրորդին ձեռք չի տվել։ Ավելին՝ աղվեսը նրան անգամ չի կերել այն ժամանակ, երբ կրկին սովածացել է։ Հենց այդ ժամանակվանից էլ նրանք սկսել են միմյանց հետ ապրել։ Աղվեսն այնքան է ընկերացել աքլորի հետ, որ նրան նույնիսկ թույլատրել է «թավալ գալ» իր մեջքի վրա։ Սակայն, դրա հետ մեկտեղ, որքան աքլորը մեծացել է, այնքան ավելի ագրեսիվ է դարձել հարևանուհու նկատմամբ. սկսել է նրա կերը փախցնել, այդ թվում՝ կենդանի մկներին, իսկ ժամանակ առ ժամանակ կտցահարել է աղվեսի մռութը։ Այդուհանդերձ, կենդանաբանական այգու աշխատակիցներն անհրաժեշտ չեն համարել տարօրինակ հարևաններին բաժանել միմյանցից, քանի դեռ նույն վանդակում չեն բնակեցրել նաև արու աղվեսին։ Աքլորն ուղղակի հետապնդել և ճնշել է վերջինին։ Աքլորի հետ միասին ամբողջ վանդակով արու աղվեսին վազեցրել է նաև էգը։ Հավանաբար, միասնական կյանքի ընթացքում աքլորն էգ աղվեսի համար անձեռնմխելի հեղինակություն է դարձել։ Այժմ աքլորն առանձին է ապրում։ Նրան խղճում են, չեն ուզում կեր դարձնել։ Թե ինչպես է իրեն զգում էգ աղվեսը, չի հաղորդվում։

Այս խորագրի վերջին նյութերը