Նոր ֆիլմ «քայլող ստի դետեկտորի» թոռան և հայ աղջկա գեղեցիկ սիրավեպի մասին
Հունիսի 30–ից սկսվում են սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմի նկարահանումները: Ֆիլմը պատմում է 70 տարեկան թոշակառու Օլեգ Ստեպանովիչի՝ «քայլող ստի դետեկտորի» (ով իր ողջ կյանքի ընթացքում լրտեսներ և դավաճաններ է բացահայտել) և նրա թոռան՝ Անդրեյի մասին։ Երբ ժամանակակից պապը խելագարվում է ձանձրույթից՝ Մոսկվայի այգիներում կարապներ կերակրելով, այդ ժամանակ Երևանում Անդրեյը ծանոթանում և սիրահարվում է հարևանուհուն՝ հմայիչ ուսանողուհի Աննային: Մհեր Մկրտչյանն իր նոր ֆիլմի մասին ասում է.
–Ցանկանում եմ նկարել գեղեցիկ սիրո պատմություն, թե ինչպես է ռուս դիվանագետը, աշխատելով Հայաստանում, սիրահարվում մի գեղեցիկ հայ աղջկա: Ես կարող եմ կատակել և հումորով ներկայացնել մեր ազգային կոլորիտն այնպես, որ կատակից հետո չամաչեմ, այլ հպարտանամ մեր կոլորիտով: Դա բարդ բան չէ, պարզապես շպետք չէ միավորներ հավաքել ստորացման միջոցով: Ֆիլմն ուղղված է հիմնականում ռուսական լսարանին: Պետք է ներկայացնել իրականը։
Ֆիլմում նկարահանվում են հայ և ռուս դերասաններ Սերգեյ Շակուրովը, Վախթանգ Կիկաբիձեն, Թամարա Պետրոսյանը, Կոնստանտին Յուշկևիչը, Հրանտ Թոխատյանը, Սերգեյ Ստեպանչենկոն, Տատյանա Լուտաևան, Դմիտրի Մարյանովը և այլոք:
Նկարահանումները կանխատեսվում է իրականացնել Հայաստանում և Մոսկվայում:
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ծնվել և մեծացել է Երևանում, ավարտել է Մոսկվայի համառուսական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի սցենարի և կինոգիտության ֆակուլտետը: 2007-ին նկարահանել է «Трое и Снежинка», 2010-ին՝ «Взрослая дочь или тест на…» գեղարվեստական ֆիլմերը: