Լրահոս

30.06.2011 10:41


Իսրայելի խորհրդարանի կրթության և մշակույթի հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի կրթության և մշակույթի հանձնաժողովում երեկ քննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը:

21 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ բանաձևն ընդունվել է։ Այն նորից կներկայացվի Կնեսետ։ Միակ դեմ քվեարկողը ծնունդով ադրբեջանցի հանձնաժողովի ղեկավարն է եղել։ Հիշեցնենք, որ մայիսի 18–ին Իսրայելի խորհրդարանն իր լիագումար նիստում քննարկել էր Ցեղասպանության ճանաչման բանաձևի հարցն ու որոշել այն փոխանցել կրթության և մշակույթի հանձնաժողովին։

Այս խորագրի վերջին նյութերը