«EBU»–ն «Եվրատեսիլ–2012»–ի մասնակիցների և մրցույթի շրջանակներում երկիր ժամանած մարդկանց համար Ադրբեջանից անվտանգության երաշխիքներ է պահանջել
Եվրոպայի հեռարձակողների միությունն (EBU) ու Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը քննարկել են Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ–2012» մրցույթի անցկացման առաջին քայլերը։ Հանդիպումը կայացել է Եվրոպայի հեռարձակողների միության Ժնևի գրասենյակում։
«EBU»–ն նախ և առաջ ադրբեջանական պատվիրակությանը ծանոթացրել է մրցույթի անցկացման կանոններին, իսկ ադրբեջանական պատվիրակությունը ներկայացրել է մրցույթի անցկացման ծրագրերի, մասնավորապես հյուրանոցների, տրանսպորտի, օդանավակայանի և այլ մանրամասների մասին։
«EBU»–ն նախազգուշացրել է Ադրբեջանին, որ իրենց լոգոն կարող է օգտագործվել միայն թույլտվություն ստանալուց հետո, ինչպես նաև այն, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10–րդ կետի համաձայն՝ մրցույթին մասնակից լրագրողների համար պետք է ապահովվի խոսքի ազատություն։
Հատկանշական է, որ առաջին անգամ, բացի ամենանգամյա պարտադիր զգուշացումներից, «EBU»–ն Ադրբեջանի իշխանություններից պահանջել է մասնակիցների, ինչպես նաև մրցույթի շրջանակներում երկիր ժամանած մարդկանց, լրագրողների, երկրպագուների անվտանգության ապահովում, որը պետք է իրականացվի առանց խնդիրների։
Հանդիպման ժամանակ նաև որոշվել է մրցույթի անցկացման օրը։ Կիսաեզրափակիչը տեղի կունենա 2012թ. մայիսի 22–ին և 24–ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 26–ին։