Լրահոս

29.09.2021 22:15


Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Լյուքսեմբուրգի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 29-ին Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 30-ամյա Էդգար Հ.-ն, որը 2017 թ. մարտի 12-ից հետախուզվում էր Լյուքսեմբուրգի Հանրապետության Ինտերպոլի կողմից:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

Այս խորագրի վերջին նյութերը