Կարծիք

28.09.2021 18:57


Ժամանակին Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչ էինք տեղադրում, իսկ այսօր Խաչը հանել, դրել են թուրքի ոտքերի տակ (տեսանյութ)

Ժամանակին Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչ էինք տեղադրում, իսկ այսօր Խաչը հանել, դրել են թուրքի ոտքերի տակ (տեսանյութ)

Ժամանակին Սուրբ Ղազանչեցոցը ազատագրվեց, իսկ այսօր ԵԽԽՎ-ում, նիկոլի պատվիրակության ներկայությամբ, Ղազանչեցոցը «Ղազանչի» են անվանափոխում:

Ժամանակին Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչ էինք տեղադրում, իսկ այսօր Խաչը հանել, դրել են թուրքի ոտքերի տակ:

Ժամանակին Շուշին Շուշի էր, իսկ այսօր վերանվանվեց Շուշա:

Ժամանակին հաղթող ազգ էինք, ունեինք ուժեղ առաջնորդ ու ղեկավարություն ու թուրքը իր տեղը գիտեր, իր չափը գիտեր, իր տեղը վերընգած ռիսկ չէր անում մեր կողմ նայել, իսկ այսօր պայմաններ է թելադրում, Շուշիում թեյ ա խմում, հրավերի համաձայն՝ մուղամ ա լսում, Հայաստանի գյուղեր ա գրավում, ճանապարհների վրա նույնիսկ ոչ զինվորական, այլ ոստիկանական պոստեր ա դնում, մեր արժանապատվության հաշվին իրեն լավ ա զգում, ու դա մի պատճառ ունի` որոհվետև մեր երկրի ղեկավարը դա ոչ միայն թույլ է տալիս, այլ և ողջունում է:

Դրա համար է երեք տարի դատում Ղազանչեցոցի գմբեթին Սուրբ Խաչը տեղադրողին:

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը