Լոնդոնը լիբիական ապստամբներին 100 մլն դոլար է ուղարկել
Մեծ Բրիտանիայի իշխանությունները 100 մլն դոլար են փոխանցել հատուկ ֆոնդի հաշվին, որը ստեղծվել է Լիբիայի ազգային անցումային խորհրդին օժանդակելու նպատակով։
Ինչպես հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, այս փողերը կօգտագործվեն պետծառայողների աշխատավարձերը վճարելու, ինչպես նաև ապստամբների կարիքները հոգալու համար անհրաժեշտ վառելիքի գնման համար։
Ավելի վաղ լիբիական Բենգազիին օգնելու պատրաստակամություն էին հայտնել նաև այլ երկրներ, մասնավորապես Իտալիան, Կատարը և Քուվեյթը։
Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ֆրանսիան Մուամար Քադաֆիի հակառակորդներին զենք է մատակարարում։
Լիբիայի ազգային անցումային խորհուրդը մնացել է առանց սեփական եկամտի աղբյուրի, քանի որ Լիբիայի արևմուտքում՝ այնտեղ, որտեղ իշխում են ապստամբները, արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը շատ թույլ են զարգացած։ Զբոսաշրջության մասին խոսք անգամ լինել չի կարող, նավթամթերքի արտահանումն էլ դադարեցվել է ռազմական գործողությունների հետևանքով։
Այս պայմաններում ապստամբները դիմել են այլ պետությունների նյութական օգնություն ստանալու համար։