Լրահոս

30.06.2011 09:39


Կահիրեում բախումների հետևանքով տուժել է 590 մարդ

Կահիրեում բախումների հետևանքով տուժել է 590 մարդ

Եգիպտոսի մայրաքաղաքում հունիսի 29–ի գիշերը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տարբեր վնասվածքներ են ստացել 590 մարդ։

Ինչպես փոխանցում  է «KM.ru»–ն, տուժածների մեծ մասը կազմում են անվտանգության աշխատակիցները։

Եգիպտոսի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել 75 վիրավորներ։ ՄՆացածին օգնություն է ցուցաբերվել Թահրիր հրապարակում, որտեղ և տեղի էին ունեցել բախումները ոստիկանության և երիտասարդության միջև։

Ցուցարարները կատարվածի համար մեղադրել են ոստիկանության աշխատակիցներին։ Գիշերային դեպքերի մասնակիցների խոսքերով՝ ոստիկանները հարձակվել են անզեն մարդկանց վրա, ովքեր ցանկացել էին երթ անցկացնել ի հիշատակ հունվարի 25–ի ժողովրդական խռովության զոհերի։

Ըստ մեկ այլ վարկածի՝ ոստիկանները ստիպված էին պաշտպանվել երիտասարդների մի քանի խմբերից, ովքեր առաջինն են հարձակվել նրանց վրա Թահրիրի հրապարակում։

Այս խորագրի վերջին նյութերը