Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման «Նուբարաշեն» մասնաճյուղի արտադրամասում: Նշանակվել է արտադրված հացի նմուշի լաբորատոր փորձարկում, որն անցկացրել է «ՄԱՎԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությունը: Նշված ընկերության 23.06.2011թ. տրված No1-125 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ենթարկված հացի որակական հատկանիշները համապատասխանում են ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին: Հիմնադրամը մատակարարում է առաջին տեսակի հաց, որը թխվում է առաջին տեսակի ալյուրից: Ալյուրը ստացվում է համապատասխանության սերտիֆիկատ ունեցող «Ալպրիս» և «Սոնիմոլ» ընկերություններից:
«Նուբարաշեն» մասնաճյուղի հացաթխման արտադրամասը հաց է մատակարարում Երևանում տեղակայված հինգ քրեակատարողական հիմնարկների («Նուբարաշեն», «Էրեբունի», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան Կենտրոն»):
Արձագանքելով մամուլի հրապարակումներին
Արձագանքելով մամուլի հրապարակումներին՝ ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման «Նուբարաշեն» մասնաճյուղի արտադրամասում: Նշանակվել է արտադրված հացի նմուշի լաբորատոր փորձարկում, որն անցկացրել է «ՄԱՎԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությունը: Նշված ընկերության 23.06.2011թ. տրված No1-125 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ենթարկված հացի որակական հատկանիշները համապատասխանում են ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին: Հիմնադրամը մատակարարում է առաջին տեսակի հաց, որը թխվում է առաջին տեսակի ալյուրից: Ալյուրը ստացվում է համապատասխանության սերտիֆիկատ ունեցող «Ալպրիս» և «Սոնիմոլ» ընկերություններից: «Նուբարաշեն» մասնաճյուղի հացաթխման արտադրամասը հաց է մատակարարում Երևանում տեղակայված հինգ քրեակատարողական հիմնարկների («Նուբարաշեն», «Էրեբունի», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան Կենտրոն»):
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի մամուլի ծառայություն