Կարծիք

27.09.2021 14:40


Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը նվազել է 0,3 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության տեմպը նվազել է 0,3 տոկոսով

Այսօր ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարկել է 2021 թվականի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական տվյալները, համաձայն որոնց՝ այս տարվա 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվության նվազել է 0,3 տոկոսով՝ կազմելով 4,9 տոկոս։ Հիշեցնեմ, որ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին ունեինք 5,2 տոկոս տնտեսական ակտիվություն։

Այս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ 2021 թվականի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ կտրուկ նվազել է աճի տեմպը։
Պաշտոնական վիճակագրությունն ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությունն ուղղակի բացակայում է, և գրանցված ցուցանիշներն ունեն իներցիոն բնույթ՝ հաշվի առնելով անցած տարվա ճգնաժամային տվյալները։

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը