Լրահոս

29.06.2011 17:39


«Վրացական կուսակցությունը» պաշտպանել է Սահակաշվիլիի իմպիչմենտի հարցը

«Վրացական կուսակցությունը» պաշտպանել է Սահակաշվիլիի իմպիչմենտի հարցը

«Վրացական կուսակցությունը» պաշտպանել է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ Լեյբորիստական կուսակցության նախաձեռնությունը։

Փաստաթուղթն այսօր ստորագրել է «Վրացական կուսակցության» նախագահ Սոզար Սուբարին։

Հիշեցնենք, որ լեյբորիստները նախագահին իմպիչմենտ հայտարարելու պահանջով հանդես են եկել հունիսի 23–ին։ Ինչպես հայտնել է կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, դա նախագահի հրաժարականի բազմակուսակցական պահանջն է։

Փաստաթուղթը ստորագրության համար ուղարկվել է Վրաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին։

Հայտնի է, որ փաստաթուղթն արդեն ստորագրել է Նինո Բուրջանաձեի «Դեմոկրատական շարժում» կուսակցությունը։

Այս խորագրի վերջին նյութերը