Կարծիք

27.09.2021 11:33


Ուղիղ մի տարի առաջ էս օրը սկսվեց Հայաստանի ու հայ ժողովրդի անկումը՝ մեր ՈՂՋ պատմության ամենաողբերգական ու ամենախայտառակ անկումներից մեկը

Ուղիղ մի տարի առաջ էս օրը սկսվեց Հայաստանի ու հայ ժողովրդի անկումը՝ մեր ՈՂՋ պատմության ամենաողբերգական ու ամենախայտառակ անկումներից մեկը

Ուղիղ մի տարի առաջ էս օրը սկսվեց Հայաստանի ու հայ ժողովրդի անկումը՝ մեր ՈՂՋ պատմության ամենաողբերգական ու ամենախայտառակ անկումներից մեկը, իսկ նորագույն պատմության մեջ՝ մեծագույնը։

Մեկ տարի անց ողբերգության ու խայտառակության պատասխանատուները ոչ միայն պատժված չեն, այլ մի բան էլ «մաքրվել են» ընտրություններով ու շարունակում են պետությունն ու ժողովրդին պահել պարտության ցիկլի մեջ։
Էսօր կարդում եմ Ալիևի ուղերձը․ կյանքում առաջին անգամ ստիպված եմ ցիտել էդ բարբարոսին, որ մեր խաղաղասեր հայվանները հասկանան՝ նույնիսկ պատմություն, ազգային դիմագիծ չունեցող ժողովուրդը՝ Ադրբեջան կոչվող տարածքում, խոսում է ազգային արժանապատվության ու հաղթանակի մասին։ Ալիևն ասումա՝ «․․․մենք չհաշտվեցինք Ղարաբաղյան առաջին պատերազմի պարտության հետ և պատվով կատարեցինք մեր պատմական առաքելությունը։ Մենք վերականգնեցինք մեր ազգային արժանապատվությունը։ Այսօր Ադրբեջանի հանրապետությունն ապրում է՝ ինչպես հաղթող պետություն․․․»։
Սովորե՛ք «կիրթ» Ալիևից՝ խաղաղության կեղծ քարոզների փոխարեն։
Մեր ժողովուրդը չի՛ հաշտվել ու չի՛ հաշտվելու էս խայտառակության հետ։ Մտքներովդ չանցնի էս վայրի տարածաշրջանում՝ բորենիներով շրջապատված, մեզ վագրից ուլ դարձնել։ Դուք ձեր ուլությունը մեր ժողովրդի ու պետության վզին չփաթաթեք։ Ու հիշե՛ք՝ պետության ղեկին շաատ ժամանակավոր եք, պատմության մեջ եք հավերժ՝ որպես Հայաստանի հաղթանակները վատնած, հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը տրորած ու Հայաստանը մեծ անկումի տարած խեղկատակներ։

ԻՍԿ ՄԵԾ ՎԵՐԵԼՔ ԼԻՆԵԼՈ՛Ւ Է!!!!

Անի Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը