Լրահոս

29.06.2011 17:05


Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հանիպումը

Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների հանիպումը

Թբիլիսիում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 29–ին հանդիպում է ունեցել վրաց գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ։ Հանդիպման ժամանակ նախարարները քննարկել են քաղաքական, տնտեսական, մշակութային և մարդասիրական ոլորտներում երկրների հարաբերությունների զարգացման ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև հարևան երկու երկրների իրավական հիմքերի վիճակը և դրանց կատարելագործման անհրաժեշտությունը։

Վաշաձեի խոսքերով՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պայմանավորվածություն կա՝ հանդիպել տարեկան 3–4 անգամ։

«Երբեմն մեզ հարցնում են՝ մի՞թե այդքան խնդրահարույց հարցեր կան, որ հաճախակի ենք հանդիպում։ Մենք հանդիպում ենք հենց նրա համար, որ մեր երկրների հարաբերություններում ոչ մի խնդիր չլինի»,–հավաստիացրել է Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն ու ընդգծել, որ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները երբեք վատ չեն եղել, ու նման լավ հարաբերություններ էլ, ինչպես այժմ են, նույնպես չեն եղել։

Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում չկան այնպիսի խնդիրներ, որոնց շուրջ կողմերը չկարողանան համաձայնության գալ։

Այս խորագրի վերջին նյութերը