Պատերազմի ու պարտության թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է
Մեկ տարի առաջ այս օրը պատերազմ սկսվեց, որը Նիկոլ Փաշինյանի ձախողված դիվանագիտության, քաղաքական դիլետանտիզմի արդյունք էր։
Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի վարած խայտառակագույն արտաքին ու ներքին քաղաքականությունը, ապա պատերազմ չէր լինի։
Եթե պատերազմի օրերին չլինեին Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշումները, ապա պատերազմն այդ ելքը չէր ունենա։
Եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ վախկոտ, փառամոլ, աթոռապաշտ, անգրագետ, ապա պատերազմը հնարավոր էր կանգնեցնել, տարածքային այդպիսի կորուստներ չունենալ, հազարավոր կյանքեր փրկել, վիրավորների քիչ քանակ ունենալ։
Եթե․․․
Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայց սա այն դեպքն է, երբ կարելի է պնդել, որ եթե չլիներ Նիկոլը, ապա կլիներ Արցախի դե ֆակտո կայացած պետականությունը, կլիներ Շուշին, կլիներ Հադրութը, կլինեին մեր տղաները, չէր լինի Հայաստանի այսօրվա վիճակը, ադրբեջանցիները չէին կանգնի Գորիս-Կապան ճանապարհի վրա, Հայաստանը պետությունից չէր դառնա աշխարհաքաղաքական խաղերի սեղանի վրա հայտնված տարածք։
Պատերազմի ու պարտության թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, և վե՛րջ։ Բոլոր այն խոսակցությունները, թե իբր խեղճ Նիկոլն ինչ աներ, նախատեսված են մտավոր հետամնացների համար։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից