Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրոպական աստղագիտական համագումարը
Հուլիսի 4-8-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա տարվա գլխավոր աստղագիտական իրադարձությունը՝ Եվրոպական աստղագիտական ընկերության /ԵԱԸ, EAS/ հերթական համագումարը: Այն ավանդաբար անցկացվում է եվրոպական երկրներից մեկի ազգային /այս դեպքում՝ Ռուսաստանի/ աստղագիտական ընկերության հետ համատեղ: Համագումարի ընթացքում տեղի կունենան 9 գիտաժողովներ և 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստ, ինչպես նաև մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ: Համագումարին կմասնակցեն եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ և այլ հյուրեր: Հայաստանից համագումարին կմասնակցի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, որը նաև Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն է և հրավիրված զեկուցող: