Կարծիք

26.09.2021 14:36


Ժամը 18։30-ին լինելու եմ Գ. Նժդեհի հրապարակում, որտեղ էլ ակնկալում եմ հանդիպել բոլոր ընկերներիս՝ անկախ քաղաքական դիրքորոշումից

Ժամը 18։30-ին լինելու եմ Գ. Նժդեհի հրապարակում, որտեղ էլ ակնկալում եմ հանդիպել բոլոր ընկերներիս՝ անկախ քաղաքական դիրքորոշումից

Այսօր, ժամը 18։30-ին լինելու եմ Գարեգին Նժդեհի հրապարակում, որտեղ էլ ակնկալում եմ հանդիպել բոլոր ընկերներիս՝ անկախ քաղաքական դիրքորոշումից։

Հատուկ, դժվար հասկացողների համար, ովքեր այս պահին համացանցը փորձում են հեղեղել՝ «Եթե ընդդիմության օրակարգը նորից քայլելն ա` ես չեմ պատրաստվում քայլել։ Քայլողները թող քայլեն...» նման գրառումներով, կրկին ուզում եմ հայտնել, որ այսօրվա միջոցառումը չունի որևե քաղաքական կոնտեքստ։ Սա մեր սուրբ նահատակներին հիշատակին նվիրված երթ է, ուղղակի այն կազմակերպում է «ՀԱՅԱՍՏԱՆ» Դաշինքը (մեկը պետք է կազմակերպեր)։ Երթի ընթացքում չի լինելու որևե քաղաքական կոչ կամ կարծիք։ Ի միջի այլոց այս մասին բազմիցս հայտարարվել է։
Իսկ որոշ, իրենց ընդդիմություն հռչակած, համացանցային, սին ռադիկալություն դրսևորող, օդիոզության ձգտող դատարկագլուխ և անհայրենիք դեմքերի, ովքեր արդեն մի քանի օր է փորձում են այս սգո երթից ստանալ քաղաքական դիվիդենտներ, վերը նշված արտահայտությունները լայնորեն տարածելով համացանցում, ասեմ Տիկնայք և Պարոնայք, այն, ինչ անում եք, մեղմ ասած ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈւԹՅՈւՆ Է։
Իսկ բոլոր նրանց, ովքեր ուղղակի իրենց էգոցենտրիզմից ելնելով այսօր մեղմ ասած ալարելու են քայլել դեպի եռաբլուր և դա փորձում են արդարացնել՝ «Դե հերիք ա քայլեք։ Կոնկրետ բան ասեք՝ անենք...» և այլ նմանատիպ ստերով, ասեմ, որ սա նույնպես մեղմ ասած ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈւԹՅՈւՆ Է և այս անբարո վարքագծի պատճառով, հետևելով վերը նշված սին-էքստրեմիստների կոչերին, թե ընտրություններով ոչ մի հարց էլ հնարավոր չէ լուծել, Դուք օգնեցիք Նիկոլ Փաշինյանին և իր հրոսակախմբին վերարտադրվել՝ ուղղակի ալարելով գնալ ընտրատարածք և չսատարելով ընդդիմության Ձեր համակրած ուժին։ Այո, մի զարմացեք Տիկնայք և պարոնայք։ Դուք մոտ երեք անգամ ավելի շատ եք, քան ՔՊ ընտրազանգվածի ներկայացված ուռճացրած ու կեղծ թիվը։
Ամեն դեպքում, այսօր ունեմ մեկ բան ասելու՝ ԽՈՆԱՐՀՈւՄՍ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։ Հատուկ եմ շեշտում ՀԵՐՈՍՆԵՐԻՆ բառը, քանզի ակնհայտորեն տեսնում եմ, որ մի կարճ ժամանակ հետո, այս իշխանությունների ջանքերի շնորհիվ, մեր բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԸ կդասվեն զավթիչների և ինտերվենտների շարքերը։ Բայց դե ոչինչ, Դուք Ձեր քյաբաբը կերեք, թեյը խմեք ու հանգիստ ֆեյսբուքում ստատուս գրեք։ Կարող ա կպնի։
Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը