Լրահոս

29.06.2011 16:24


Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Լիբիայի ապստամբներին

Ֆրանսիան սկսել է զենք մատակարարել Լիբիայի ապստամբներին

«Le Figaro» թերթը գրում է, որ ֆրանսիական կառավարությունն Արևմտյան լեռներ շրջանում գտնվող լիբիացի ապստամբներին զենք մատակարարելու գաղտնի գործողություն է իրականացնում։

Պարբերականի տվյալներով՝ Ֆրանսիան այս քայլին է գնացել առանց ՆԱՏՕ–ի դաշնակիցների, նույնիսկ լիբիական արշավի գլխավոր դաշնակից Մեծ Բրիտանիայի հետ խորհրդակցության։

Նախագիծը մշակվել էր դեռևս մայիսի սկզբին, երբ Լիբիայի ճակատներում ստեղծվել էր փակուղային իրավիճակ. ո՛չ ապստամբները, ո՛չ կառավարական զորքերը չէին կարողանում վճռական հարձակումներ ձեռնարկել։ Այդ իրավիճակում Փարիզը որոշում է կայացրել Մուամար Քադաֆիի հակառակորդներին աջակցել  զենքով ու զինամթերքով։

Ինչպես գրում է «Le Figaro»–ն, հրացաններով, նռնականետներով և «Միլան» հակատանկային հրթիռային համակարգերով լի տարաները տրանսպորտային ինքնաթիռներից օդապարիկներով գցել են ապստամբների դիրքեր։

Ֆրանսիական օգնության շնորհիվ ապստամբները հասել են էական հաջողությունների։ Մասնավորապես նրանց հաջողվել է մոտենալ մայրաքաղաք Տրիպոլիին` հեռու լինելով ընդամենը 80 կմ–ով։

Այս խորագրի վերջին նյութերը