Լրահոս

29.06.2011 16:10


Օրը փոխվում է Orange-ի հետ

Օրը փոխվում է Orange-ի հետ

Այսօր Orange Արմենիան ներկայացրեց ընկերության գործունեության առաջիկա տարիների փիլիսոփայությունը և նոր ստորագրությունը` «օրը փոխվում է Orange-ի հետ»: Այսպիսով Orange Արմենիան միանում է աշխարհի բազմաթիվ երկրներում գործող քույր ընկերություններին, որով արտահայտում է Orange-ի խոստումը ժողովրդականացնել հեռահաղորդակցության ժամանակակից միջոցները, հեշտացնել մարդկանց կյանքը և մատուցել բարձրորակ ու նորարար ծառայություններ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ փոխվում է այն դերը, որ խաղում է շարժական կապի օպերատորը հասարակությունում: Այսօրվա աշխարհը, որն ավելի ու ավելի «թվային» է դառնում, երբ բիզնեսի ու անձնական կյանքի կազմակերպման անփոխարինելի մասն են դառնում հեռահաղորդակցության միջոցները, Orange-ը ցանկանում է լինել և անել ավելին իր բաժանորդների համար. ուղեկցել իր բաժանորդներին թվային աշխարհում, դառնալ նրանց աջակիցն ու օգնականը արագորեն զարգացող հեռահաղորդակցության աշխարհում:

«Այսօր մենք մեր բաժանորդների ամենօրյա կյանքի անբաժան մասն ենք կազմում: Սա մեծ պատասխանատվություն է և միաժամանակ մեծ ոգևորություն, քանի որ կարող ենք մասնակցել և դեպի լավը փոխել նրանց առօրյա կյանքը: Այսօր մարդիկ վայրկենաբար փոխանակում են իրենց նորությունները, նկարները, կարդում և դիտում են վերջին լուրերը, տեղեկանում են հեռվում գտնվող ընտանիքի անդամներից, շփվում են սոցիալական ցանցերում, հեռուստացույց են դիտում փողոցում քայլելիս, ու մենք երջանիկ ենք տալ նրանց այդ հնարավորությունները մեր ցանցի, գիտելիքների, փորձի ու աշխատանքի շնորհիվ: Փոփոխություն բերել մեր բաժանորդների կյանքում, նույնիսկ այնտեղ, որտեղ նրանք չէին ակնկալում. սա է մեր բոլոր աշխատակիցների ամենօրյա աշխատանքը»,-ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը Հայաստանում իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն կարողացել է շոշափելի փոփոխություններ իրականացնել կամ դրանց կատալիզատորը դառնալ: 2009թ.-ի համեմատ ընդամենը մեկ ու կես տարում լայնաշերտ ինտերնետի բաժանորդների քանակն աճել է ավելի քան 2 անգամ: Orange-ի 3G+ ցանցը ծածկում է Հայաստանի բնակչության 96%-ը, որի շնորհիվ երկրի բազմաթիվ հեռավոր բնակավայրեր առաջին անգամ մուտք ունեցան դեպի լայնաշերտ ինտերնետ: Orange-ը նաև բերեց եվրոպական օպերատորի մշակույթը կորպորատիվ հովանավորության ու բարեգործության ոլորտ` կարևոր դեր ստանձնելով բաժանորդների ժամանցի, կրթության, ինտերնետի օգտագործման և այլ հարցերում: Միաժամանակ ընկերությունն իր բազմաթիվ նախագծերի շնորհիվ խրախուսել և շարունակելու է խրախուսել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի շնորհալի երիտասարդներին` նրանց բոլորին տալով ինքնադրսևորվելու և ստեղծագործելու հնարավորություններ:

« Օրը փոխվում է Orange-ի հետ » կարգախոսը շեշտում է այն բոլոր փոքր ու մեծ առևտրային կամ կորպորատիվ նախաձեռնությունները, որոնք փոխում են բաժանորդների կյանքը յուրաքանչյուր օր:

«Մեր նոր ստորագրությունը նաև աշխարհայացք է և խոստում. սա խոստում է լինել բաժանորդի կողքին ամեն օր և ամենուր: Այն ծառայությունները, որ մենք մշակել ենք և նրանք, որ դեռ մշակելու ենք, միշտ մտածված են լինելու հեշտացնել, պարզեցնել ու գեղեցկացնել բաժանորդների կյանքը, լինի դա սիրելիի հետ շփվելը, թե կինո գնալը: Մեր նպատակն է դառնալ բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում»,- նշել է Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Այս խորագրի վերջին նյութերը