ՀՀԿ պատգամավոր. «Իր բիզնեսն այս կամ այն պաշտոնյայի հետ կապողն ամենաքիչը ախմախ է»
«Գիտե՞ք դրսից եկած գործարարների, ովքեր պաշտոնյաներից որևէ մեկի հետ գործը չեն կիսել ու հաջողել են» հարցին ի պատասխան՝ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանն ասել է.
–Հա՛, ե՛ս։
Նա նշել է.
–Այն մարդը, ով իր բիզնեսը կապում է այս կամ այն պաշտոնյայի հետ, ամենաքիչը ախմախ է։ Ինչո՞ւ, որովհետև պաշտոնյան այսօր կա, վաղը չկա, դու դրա հետ ո՞նց ես բիզնես կապում։ Մեր նորանկախ երկրում 500–ից ավելի նախարար է փոխվել, ո՞ր մեկի հետ կապվեիր։
Գործարար Վահագն Հովնանյանն էլ ասել է, որ ովքեր Հայաստան են եկել դրամով ու տվել այն բարեկամին, բոլոր գործերը կորցրել են։
–Ոչ մի նախարարի անուն չգիտեմ, պետք էլ չունեմ իմանալու,– ընդգծել է նա։

7or.am