Լրահոս

29.06.2011 15:44


Իսրայելը սպառնացել է սպանել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին

Իսրայելը սպառնացել է սպանել Սիրիայի  նախագահ Բաշար Ասադին

Ինչպես հաղորդում  է «The Jerusalem Posr» գործակալությունը, Իսրայելի  իշխանություններն անձամբ Սիրիայի նախագահ Բաշար  Ասադին նամակ են ուղարկել, և քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այն ուղարկվել է թուրք միջնորդների միջոցով։

Նամակում իսրայելցիները նախազգուշացրել են Ասադին, որ եթե վերջինս փորձի ռազմական գործողություններ սկսել իրենց երկրի դեմ, ապա պատասխան հարվածի թիրախը կդառնա անձամբ ինքը՝ Սիրիայի  նախագահը։

Գործակալության  տվյալներով՝ Ասադին նման ուղերձ է հղվել՝ կապված այն բանի հետ, որ իսրայելական ռազմական  հետախուզությունն իր երկրի  սահմանների մոտ նկատել է սիրիական բանակի ակտիվության բարձրացում։ Մասնավորապես սկսել են տեղաբաշխել Երկիր–երկիր դասի հրթիռները։

Սրա հետ կապված՝  Իսրայելի  պաշտպանության բանակը երկրի հյուսիսից իր զորքերը բերել է զինպատրաստվածության բարձր աստիճանի, քանի  որ իսրայելցիները վախենում են սադրանքից և իրենց համաքաղաքացիների (ինչպես զինծառայողների, այնպես էլ հասարակ բնակիչների) առևանգումներից։

Երուսաղեմը, համաձայն այս տեղեկատվության, ենթադրում է, որ Դամասկոսը կարող է զիված հակամարտություն սկսելու որոշում կայացնել, որպեսզի բնակչության և միջազգային հանրության ուշադրությունը շեղի Սիրիայի  ներսում տիրող իրավիճակից։

Այս խորագրի վերջին նյութերը