Կարծիք

24.09.2021 15:06


Արդեն ամսից ավել է, որ Google-ը Կապան գնալու ճանապարհը գծելիս շրջանցում է Տիգրանաշենը՝ այն համարելով ադրբեջանական

Արդեն ամսից ավել է, որ Google-ը Կապան գնալու ճանապարհը գծելիս շրջանցում է Տիգրանաշենը՝ այն համարելով ադրբեջանական

Արդեն ամսից ավել է, որ Google maps-ն ու Google Earth-ը Կապան գնալու ճանապարհը գծելիս շրջանցում են Տիգրանաշենը և ճանապարհը տանում կամ Ուրցաձորով կամ Սևանով։

Ստացվում է, որ գուգլն արդեն Տիգրանաշենը համարում է ադրբեջանի տարածք ու Հայաստանի ճանապարհներին առնչվող ոչ մի պարագայում այնտեղով ճանապարհ չի գծում։

Գիտե՞ք ես ինչից եմ վախենում, որ մի օր էլ Տիգրանաշենով անցնելիս հնարավոր ա տեսնենք ադրբեջանական ուղեկալներ, հայկական ավտոբուսները կանգնեցնեն, ստուգեն, Հայաստանի ԳՇ պետն ու վարչապետն էլ ասեն՝ «դե Քյարքին իրանց տարածքն ա, ինչ ուզում են, անում են»։ Էլ չեմ ասում, որ կարող ա ուղղակի Արենի գնալու ճանապարհին մի 50 հոգանոց ավտոբուսով գերի ընկնեք Տիգրանաշենում... ու ոչ մեկ ձեր տերը չի, կասեն՝ ռուսները պետք ա բանակցեն։

Էն որ ասում էին՝ «անկլավները հանձնո՞ւմ եք, Տիգրանաշենը հանձնո՞ւմ եք», էն դանչոյակերպ կենդանիների մակարդակով իրանց կոտորում էին, թե նախկիններն են ստեր տարածում։ Բա սրան ի՞նչ կասեք։ Գուլգը շրջանցում ա Տիգրանաշենն այնպես, ինչպես շրջանցում ա Կապանի ճանապարհը Շուռնուխով ու Որոտանով։ Հիմա մենակ Տաթևով ա ցույց տալիս քարտեզը ու մենք արդեն տեսնում ենք, որ Շուռնուխով գնալն արդեն վտանգավոր ա դարձել։ Մի օր կլսենք Տիգրանաշենի մասին ու մեր ապիկարներն ու տեղի անգրագետները կասեն՝ «դե նորմալ ա, դա իրանց հողերն էր»...

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը