Կարծիք

24.09.2021 14:22


Ո՞ւմ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պատճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը

Ո՞ւմ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պատճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը

Չեմ ուզում որպես ճշմարտություն ընդունել Ալիևի հայտարարությունը, սակայն նոր հարցեր են առաջացել, որին, ինչպես նախորդ անգամ գրեցի, պարտադիր պետք է մեր այսպես կոչված կառավարիչները շուտափույթ արձագանք են։

Հարցեր՝

1․ Եղե՞լ է արդյոք Պուտինի և Ալիևի կողմից առաջարկ կանգնեցնել պատերազմը 2020թ․ հոկտեմբերի 7-ին

2․ Ի՞նչ պայմանների բավարարման պարագայում է հնարավոր եղել կանգնեցնել պատերազմը 10-րդ օրը

3․ Ի՞նչ վիճակում են եղել մեր զինված ուժերը, արդյոք այնքան բավարա՞ր, որ մերժվել է Պուտին-Ալիև առաջարկածը (եթե եղել է, իհարկե)

4․ Որքա՞ն զոհ ու վիրավոր ենք ունեցել այդ օրվա դրությամբ

5․ Որքա՞ն տարածքային կորուստ ենք ունեցել, արդյոք Հադրութը, օրինակ, հանձնվա՞ծ է եղել պատերզմի 10-րդ օրը

6․ Եթե այդպիսի առաջարկ է եղել, ու՞մ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պատճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը

7․ Գլխավոր շտաբը ի՞նչ դիրքորոշում է ունեցել

Կարող եք հարցերը շարւնակել, հուսամ՝ կառավարիչների խմբակից սպառիչ պատասխաններ կլինեն․ հակառակ դեպքում՝ այս դրվագը հերթական անգամ ապացուցում է, որ այս ամենը, իրոք, ծրագրավորված պարտություն է եղել, այն է՝ դավաճանություն։

Հ․Գ․ Այս ամենի ֆոնին կիրակի՝ սեպտեմբերի 26-ին, «Հայաստան» դաշինքի հրավիրած երթը դեպի Եռաբլուր բոլորովին նոր բովանդակություն է ստանում։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը