Լրահոս

29.06.2011 15:23


Զ. Փոստանջյան. «Մարտի 1–ին էլ դեռ ՀԱԿ չկար, մենք էինք կանգնած ժողովրդի կողքին»

Զ. Փոստանջյան. «Մարտի 1–ին էլ դեռ ՀԱԿ չկար, մենք էինք կանգնած ժողովրդի կողքին»

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ու հնարավոր համագործակցություններին, ասել է.

–Մենք համագործակցում ենք բոլոր ուժերի հետ, ովքեր մտահոգ են Հայաստանի Հանրապետության ապագայով՝ տեսնելով այդ ապագան որպես ժողովրդավար պետություն։

Նրա համոզմամբ՝ իրենք խնդիր չունեն որևիցե քաղաքական կուսակցության հետ։

Ով պայքարելու է դրա համար, պատրաստ ենք նրա հետ անցնել այդ ճանապարհը,–շեշտել է նա ու հավելել,–մարտի 1–ին էլ դեռ ՀԱԿ չկար, մենք էինք կանգնած ժողովրդի կողքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը