Լրահոս

29.06.2011 15:12


Զ. Փոստանջյան. «Անբարոյականությունն այն է, որ մենք փորձում ենք կոծկել տեղի ունեցած կեղծիքները»

Զ. Փոստանջյան. «Անբարոյականությունն այն է, որ մենք փորձում ենք կոծկել տեղի ունեցած կեղծիքները»

Անդրադառնալով ԵԽԽՎ ելույթում իր՝ Սերժ Սարգսյանին ուղղած հարցին ու դրա արձագանքներին՝ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն ասել է, թե ինքը չի համարում, որ Սերժ Սարգսյանն արդար ու օրինական ճանապարհով է զբաղեցնում ՀՀ նախագահի պաշտոնը. «Եթե այնտեղ փորձում են ցույց տալ, որ Հայաստանը դեմոկրատ պետություն է, ես այդ կարծիքին համաձայն չեմ»։

Այն մտքին, որ իր արածն անբարոյականություն էր ու հակապետական քայլ, նա պատասխանել է. «Անբարոյականությունը հենց այն է, որ մենք փորձում ենք կոծկել տեղի ունեցած կեղծիքները»։

Ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի այն դիտարկմանը, որ նույնիսկ հետապնդումների տարիներին Դաշնակցությունը երբևէ ներքաղաքական հարցեր լուծելու համար չի դիմել օտարերկյա ուժերին, Զ. Փոստանջյանն ասել է. «Մենք օտարերկրյա ուժերին չենք դիմում. մենք մի տեղ ենք անդամակցում, որտեղ լիարժեք անդամ ենք»,–ու հավելել է, որ մեր իրավունքն է այնտեղից ակնկալել պաշտպանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը