Ուսումնական տարվա ավարտին նվիրված արարողություններ Ֆրանսիայի հայկական դպրոցներում
Հուլիսի վերջին տասնօրյակի ընթացքում Ֆրանսիայի տարածքում գործող ամենօրյա և միօրյա ավելի քան 40 հայկական դպրոցներում տեղի են ունենում ուսումնական տարվա ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններ:
Այդ կապակցությամբ դեսպան Վիգեն Չիթեչյանը հունիսի 19-ին և 26-ին մասնակցեց Փարիզի և Իլ-դը-Ֆրանսի տարածքում գործող հայկական նախակրթարանների ու վարժարանների ավարտական հանդեսներին (մասնավորապես` Իսի-լե-Մուլինոյի ,Համազգայինի Թարգմանչաց դպրոցե, Լը Ռենսիի ,Դպրոցասեր վարժարանե):
Ողջունելով հանդիսություններին մասնակցող քաղաքային ու շրջանային իշխանությունների ներկայացուցիչներին և գնահատելով նրանց ջանքերը` դպրոցներում հայագիտական առարկաների դասավանդման ու Հայաստանի հետ համագործակցության ծրագրերի խթանման ուղղությամբ, Հայաստանի դեսպանը քաջալերեց ուսուցչական կազմին, աշակերտների ծնողներին և դպրոցական կյանքի կազմակերպմանը նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերող անհատներին ու կազմակերպություններին ներդրած ջանքերի համար և դպրոցների տնօրինության հետ միասին ավարտական վկայականներ հանձնեց աշակերտներին: