ՀԱԿ ներկայացուցիչը քննադատում է Սերժ Սարգսյանին՝ մոռանալով, որ Լևոն Տեր–Պետրոսյանն էլ էր նույն հայտարարությամբ հանդես եկել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԵԽԽՎ–ում ՀՀ նախագահի ելույթի այն հատվածին, որտեղ նա, խոսելով ԼՂ–ի մասին, նշում է, թե պատերազմի վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է առավելություն ունենալ, և որ մենք չենք ճանաչում ԼՂՀ անկախությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն ասել է, թե սրանով ադրբեջանական կողմը լրացուցիչ վստահություն ստացավ։
–Ոչ ոք չի անդրադարձել ու չի ասել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը նման բան հայտարարեց պատերազմի ժամանակ Ադրբեջանի առավելությունների մասին, ինչպես նաև չեն պարզաբանել, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Հայաստանի կողմից Ղարաբաղը չճանաչելը հիմնավորեց տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչմամբ,–ասել է Վլադիմիր Կարապետյանը։
Հիշեցնենք, որ «Московские новости» թերթին տված հարցազրույցի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն էլ էր ընդգծել Ադրբեջանի առավելության մասին՝ նշելով, թե նա այս պահին առավելություններ ունի, և ԼՂ հարցը պետք է շուտափույթ լուծել։

7or.am