Լրահոս

29.06.2011 13:53


Համանախագահները Ադրբեջանի առաջարկություններով կգա՞ն Հայաստան

Համանախագահները Ադրբեջանի առաջարկություններով կգա՞ն Հայաստան

ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Կազանում կայացած  Սարգսյան–Ալիև–Մեդվեդև  հանդիպմանը, ասել է, թե այն  ցույց է տալիս, որ ղարաբաղյան կարգավորման  գործընթացն ավարտված չէ։

–Կողմերից մեկը՝ հայկական կողմը,  բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել այդ փաստաթուղթը: Ուզում եմ ձեզ հիշեցնել Սերժ Սարգսյանի հայտարարությունն առ այն, որ եթե Ադրբեջանն ինչ–որ նորանոր առաջարկություններով հանդես չգա, ապա կարելի է գրանցել առաջընթաց։ Նա որևէ խոսք չասաց, որ մենք ունենք առաջարկություններ, չնայած ասաց, որ փաստաթուղթը մեր երազած փաստաթուղթը չէ՝ թերևս դրանով ուղերձ տալով միջազգային հանրությանը և հասարակությանը, որ պատրաստ է ստորագրել փաստաթուղթը,–ընդգծել է նա։

Ըստ Վլադիմիր  Կարապետյանի՝ մեր  երկիրը այսօր էլ  պատրաստակամությունն է  հայտնում  ստորագրել սեղանի վրա դրված փաստաթուղթը, ինչը վկայում է, որ գործընթացը շարունակվում է, և առաջիկայում պետք է սպասել արգացումների։

Իսկ թե ի՞նչ  զարգացումների մասին է խոսքը՝ նա նշել  է, թե քանի որ  փաստաթուղթը չի ստորագրվել հենց Ադրբեջանի պատճառով, որովհետև  նա 10 առաջարկություն է ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ, ապա առաջիկայաում համախագահներն  այդ առաջարկություններով կգան Հայաստան և կփորձեն համաձայնեցնել, թե դրանցից Հայաստանը որը կընդունի, իսկ որը՝ ոչ։

–Իմ կարծիքով՝ արտգործնախարարի համար պետք է պատիվ լիներ` խոսել իր նախագահի մասին և ասեր. «Քանի որ սեղանին մեր երազած փաստաթուղթը չէ, մենք ներկայացրեցինք մեկ, երկու կամ հինգ առաջարկություն, մենք ուզում ենք բարելավել, ավելի լավ փաստաթուղթ անել»։ Բայց մենք  ոչ մի առաջարկություն չներկայացրեցինք, և դա մեր ձախողումն էր։ Երկրորդ, ես կասեի՝ ավելի լուրջ ձախողումը մեր պատվիրակության նրանում է, որ մենք տեղում չֆիքսեցինք Արդբեջանի ապակառուցողական կեցվածքը, այսինքն՝ եթե կա պայմանավորվածություն դրույթների վերաբերյալ, համաձայնեցված են որոշակի դրույթներ, և Ադրբեջանը դուրս է գալիս այդ պայմանավորվածությունից, անմիջապես միջնորդների ներկայությամբ պետք է մատնանշեր, ֆիքսեր այդ հանգամանքը և հասներ այն բանին, որ միջնորդները խոսեին Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման մասին, այլ ոչ թե միայն մենք անենք հայտարարություն։ Իսկ մի քանի օր հետո միջազգային հանրությունը հավասար դիրքերից է նայելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի կեցվածքին՝ բանակցությունների ժամանակ, և կողմերից մեկին չի մեղադրելու հանդիպումը ձախողելու համար,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը