Իրանը Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ
Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբъ ԻՀՊԿ-ն Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնական հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։
ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնյա շրջան է ուղարկվել դեռևս Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը», որը մասնագիտացված է հատուկ գործողությունների իրականացման մեջ։
Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատված են տեղափոխվել մեծաքանակ զրահամեքենաներ, հարձակողական պատերազմ վարելու համար նախատեսված տանկեր, զրահափոխադրիչներ և հրթիռահրետանային համակարգեր, որոնց մեջ առանձնանում են 122 միլիմետրանոց հրթիռներով զինված ականանետերը և 240 միլիմետրանոց «Ֆաջր-3» հրթիռակիր համակարգերը։
ԻՀՊԿ ուժերի կողմից Արդաբիլ քաղաքից օդ են բարձրացվել հետախուզական բնույթի ԱԹՍ-ներ, ինչպես նաև կիրառվել են Իրանի նորագույն Qods Mohajer-6 ԱԹՍ-ները, որոնք ունակ են 200կմ ժամ արագություն զարգացնել և ունեն 2000կմ առավելագույն հեռահարություն, ինչպես նաև զինված են հեռակառավարվող և լազերային հակատանկային հրթիռներով։
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թավրիզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշտգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները։

Գարիկ Միսակյանի ֆեյսբուքյան էջից