Լրահոս

29.06.2011 13:33


Վլադիմիր Կարապետյան. «ԵԽԽՎ–ն կոչ է անում հնարավորինս արագ սկսել այդ երկխոսությունը»

Վլադիմիր Կարապետյան. «ԵԽԽՎ–ն կոչ է անում հնարավորինս արագ սկսել այդ երկխոսությունը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանն ասել է, թե Հայաստանում ճգնաժամաը հաղթահարված չէ։

–Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ԵԽԽՎ վերջին բանաձևի վրա,  որ օրերս ընդունվեց: Դա 1827 բանաձևն է: Այստեղ հստակ նշվում է, որ իշխանությունները դեռ չեն սկսել երկխոսությունն արտախորհրդարանական ընդդիմության հետ, ավելին` մեկ այլ կետով կոչ է արվում հնարավորինս արագ սկսել այդ երկխոսությունը,–ասել է նա։

Անդրադառանալով ԵԽԽՎ–ում  Սերժ Սդարգսյանի ելույթի ներքաղաքական կյանքին նվիրված  հատվածին՝ Վլադիմիր Կարապետյանն ասել է, թե բավականին գրագետ գրված ու արտասանվող ճառերը միջազգային տարբեր ատյաններում որևէ կապ չունեն այն իրականության հետ, որ կա Հայաստանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը